Առցանց խորհրդատվություն
Զանգեք մեզ հանդիպման համար +374 10 211 771
Այց ՀՀ ՊՆ X զորամաս

2013թ. հունվարի 17-ին ՀՀ ՊՆ X զորամասի բուժկետի բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Ավագի Հովհաննիսյանի և զորամասի հրամանատարական կազմի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների և սպայական կազմի հետ: Միջոցառման գործընկերներն էին հանդիսանում "Սպիտակ Ամրոց" ստոմատոլոգիական բժշկական կլինիկան և Հայաստանում գերմանական Lacalut ապրանքատեսակի պաշտոնական ներկայացուցիչ Անտվերպեն ընկերությունը: 
Միջոցառման վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին նվերներ` Lacalut ապրանքատեսակի ատամնամածուկ և ատամնախոզանակ: 
Հանդիպման ժամանակ քննարկվեց աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկի` ատամի կարիեսի և նրա բարդությունների առաջացման պատճառներն ու դրանց կանխարգելումը: Ներկայացված տեսաֆիլմի, անիմացիոն հոլովակներիև փորձառու մասնա գետի շնորհիվ ներկաները հստակ պատկերացում կազմեցին արծարծվող թեմայի մասին, միջոցառման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում բժիշկը պատասխանեց զինծառայողներին հուզող հարցերին, տրվեց գործնական խորհուրդներ: 
ՀՀ ՊՆ X զորամասի հրամանատար գնդապետ Հովհաննես Հովհաննիսյանն իր գոհունակությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ասաց, որ ինքը միշտ պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին: