Առցանց խորհրդատվություն
Զանգեք մեզ հանդիպման համար +374 10 211 771


Ատամնային իմպլանտացիա

     Ատամնային իմպլանտացիայի գոյության վերջին տասնամյակների ընթացքում ի հայտ եկան համոզիչ ապացույցներ այն մասին, որ այս մեթոդի միջոցով բացակա ատամների վերականգնումը ապահով և կանխատեսելի է, որի շնորհիվ տարեց տարի ավելի ու ավելի հաճախ է այն օգտագործվում:

     

    "Սպիտակ Ամրոցում" իմպլանտացիայի բնագավառում աշխատող փորձառու աշխատանքային թիմի, ինչպես նաև եվրոպական արժեքներին համապատասխան նյութերի և սարքավորումների շնորհիվ հաջող իրականացվում է այս միջամտությունը:

     

    Իմպլանտացիայի մեթոդով բուժման համար մեզ դիմում են ոչ միայն Հայաստանում ապրող քաղաքացիներ, այլ նաև, ստոմատոլոգիական տուրիզմի շրջանակներում, դիմում են աշխարհի շատ երկրներից, ովքեր ցանկանում են ստանալ որակյալ և իրենց բնակավայրի կլինիկաների համեմատ մատչելի ծառայություններ:

     

    Տարեց-տարի ավելանում է մեզ դիմող մարդկանց թիվը, որոնք ցանկանում են իրենց բացակա ատամները վերականգնել իմպլանտանտների միջոցով և դա մեզ ապացուցում է, որ մենք ճիշտ ենք աշխատում և նույն ճանապարհով պետք է շարունակենք այս ուղղության զարգացումը:

     

    Ինչո՞ւ ատամնային իմպլանտանտներ

     

    • Հնարավոր է վերականգնել բացակա ատամը, չվնասելով հարևան ատամները` որոնք մնում են կենսունակ:
    • Ծառայելու ժամկետները իմպլանտանտների մոտ առավել է, քան կամրջաձև պրոթեզներինը:
    • Հնարավոր է տեղադրել անշարժ կոնստրուկցիա նույնիսկ մի քանի ատամների բացակայության  դեպքում:
    • Իմպլանտանտը հնարավորություն են տալիս նույնիսկ  լրիվ անատամության դեպքում պրոթեզավորել առավել հարմար կոնստրուկցիաներով: Դուք ընդմիշտ կազատվեք նախկին անհարմար շարժական պրոթեզներից:
    • Նոր արհեստական ատամը Դուք զգում եք, այն ֆունկցիոնալ է և ունի բնական առողջ ատամի տեսք:

     

Ստանդարտ պայմաններում իմպլանտացիան ապահովում է 95-97% հաջողականություն:

Իմպլանտանտների տեղադրումը բացարձակ անցավ է ընթանում:

Խորհուրդ N1

Երեխայի ատամների ճիշտ մաքրում


Երեխայի ծնվելու պահից սկսած պետք է սկսել նրա բերանի խոռոչ հիգիենայի պահպանումը: Մինչև ատամների ծկթումը պետք է երեխային ամեն կերակրելուց հետո խմեցնել նախօրոք եռացված գոլ ջուր, բերանի խոռոչից կաթնային փառը հեռացնելու նպատակով: Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակ նա արդեն պետք է ունենա իր առաջին անհատական ատամնախոզանակը և ատամնամածուկը: Պետք է մաքրել երեխայի նույնիսկ մեկ ատամը:

Խորհուրդ N2

Ինչպես ընտրել ատամնամածուկներ


Այժմ շուկայում առկա ատամանմածուկների բազմազանության պատճառով դրանց ընտրության հարցում առաջանում է դժվարություն: Մածուկները լինում են տարբեր նշանակության և որպեսզի ատամների մաքրումը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր ստոմատոլոգի հետ և կատարել մածուկի ճիշտ ընտրություն:

Խորհուրդ N3

Երբ է անհրաժեշտ փոխել խոզանակը


Ատամնախոզանակի մազիկների ծայրերը անցնում են հատուկ գործարանային մշակում և ունեն սրացված աշխատանքային մաս: 2-2,5 ամիս օգտագործելուց հետո խոզանակի աշխատանքային մասը մաշվում է և այդ խոզանակով մաքրման արդյունավետությունը իջնում է, հետևաբար անհրաժեշտ այդ խոզանակը փոխել:

Խորհուրդ N4

Ինչու օգտագործել ատամնաթել


Ատամները ունեն 5 մակերես: Խոզանակելով մաքրվում է այդ մակերեսներից 3-ը: Երկու կոնտակտային մակերեսները անհրաժեշտ է մաքրել միջատամնային թելերով: Եթե չօգտագործենք ատամանաթելերը, ապա օրինակ ծամիչ ատամների մակերեսի 40% կմնա առանց մաքրման: Դրանք առկա են ցանկացած դեղատանը և արժեն մոտ 1000դր.:

Խորհուրդ N5

Երեխայի ատամների խնամքը


Կոնֆետը համարվում է երեխաների ատամների համար առաջին թշնամին: Դրա փոխարեն շատ օգտակար է չոր սննունդի (խնձոր, գազար և այլն) օգտագործումը, ինչը կատարում է ատամների ինքնամաքրում: