Առցանց խորհրդատվություն
Զանգեք մեզ հանդիպման համար +374 10 211 771


ԲԱՑԱԿԱ ԱՏԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԱԴՀԵԶԻՈՆ ԿԱՄՐՋԱՁԵՎ ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

    20-րդ դարի վերջում նորագույն նյութերի  ի հայտ գալը մեկ բացակա ատամի կորստի վերականգման համար առաջ բերեց նորագույն, բարձրորակ անշարժ կոնստրուկցիաների` ադհեզիոն կամրջաձև պրոթեզների (ԱԿՊ) ստեղծմանը:

     

    Այս կոնստրուկցիաները պատրաստելիս կիրառվում է ամուր պլոմբանյութեր և գերամուր հատուկ ժապավեններ:

     

    Ի՞նչու ընտրել ադհեզիոն կամրջաձև պրոթեզ

     

    • կարիք չկա հենակետային ատամների նշանակալի հղկման
    • պատրաստվում է մեկ այցի ընթացքում
    • արդեն ունենք 6-7 տարվա հաջողված արդյունքներով շատ դեպքեր
    • ստացվում է գեղագիտական արդյունք
    • ունի մատչելի գին :

ԱԿՊ-ով վերականգնումը 2-3 անգամ ավելի մատչելի է, քան կամուրջով վերականգնումը:

Բացակա ատամը ժամանակին չվերականգնելիս տեղի է ունենում հարևան ատամների դիրքերի շեղում:

Խորհուրդ N1

Երեխայի ատամների ճիշտ մաքրում


Երեխայի ծնվելու պահից սկսած պետք է սկսել նրա բերանի խոռոչ հիգիենայի պահպանումը: Մինչև ատամների ծկթումը պետք է երեխային ամեն կերակրելուց հետո խմեցնել նախօրոք եռացված գոլ ջուր, բերանի խոռոչից կաթնային փառը հեռացնելու նպատակով: Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակ նա արդեն պետք է ունենա իր առաջին անհատական ատամնախոզանակը և ատամնամածուկը: Պետք է մաքրել երեխայի նույնիսկ մեկ ատամը:

Խորհուրդ N2

Ինչպես ընտրել ատամնամածուկներ


Այժմ շուկայում առկա ատամանմածուկների բազմազանության պատճառով դրանց ընտրության հարցում առաջանում է դժվարություն: Մածուկները լինում են տարբեր նշանակության և որպեսզի ատամների մաքրումը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր ստոմատոլոգի հետ և կատարել մածուկի ճիշտ ընտրություն:

Խորհուրդ N3

Երբ է անհրաժեշտ փոխել խոզանակը


Ատամնախոզանակի մազիկների ծայրերը անցնում են հատուկ գործարանային մշակում և ունեն սրացված աշխատանքային մաս: 2-2,5 ամիս օգտագործելուց հետո խոզանակի աշխատանքային մասը մաշվում է և այդ խոզանակով մաքրման արդյունավետությունը իջնում է, հետևաբար անհրաժեշտ այդ խոզանակը փոխել:

Խորհուրդ N4

Ինչու օգտագործել ատամնաթել


Ատամները ունեն 5 մակերես: Խոզանակելով մաքրվում է այդ մակերեսներից 3-ը: Երկու կոնտակտային մակերեսները անհրաժեշտ է մաքրել միջատամնային թելերով: Եթե չօգտագործենք ատամանաթելերը, ապա օրինակ ծամիչ ատամների մակերեսի 40% կմնա առանց մաքրման: Դրանք առկա են ցանկացած դեղատանը և արժեն մոտ 1000դր.:

Խորհուրդ N5

Երեխայի ատամների խնամքը


Կոնֆետը համարվում է երեխաների ատամների համար առաջին թշնամին: Դրա փոխարեն շատ օգտակար է չոր սննունդի (խնձոր, գազար և այլն) օգտագործումը, ինչը կատարում է ատամների ինքնամաքրում: