Առցանց խորհրդատվություն
Զանգեք մեզ հանդիպման համար +374 10 211 771


Բացակա ատամների վերականգնումը իմպլանտանտների միջոցով

    Իմպլանտանտների վրա պրոթեզավորումը ունի հետևյալ առավելությունները`  

         

    • Հնարավոր է տեղադրել անշարժ պրոթեզ, նույնիսկ մի քանի ատամների բացակայության դեպքում:
    • Իմպլանտանտը հնարավորություն են տալիս լրիվ անատամ ծնոտը պրոթեզավորել առավել հարմար կոնստրուկցիաներով:
    • Դուք ընդմիշտ կազատվեք նախկին անհարմար շարժական պրոթեզներից:
    • Իմպլանտանտը ոչ միայն լուծում է բացակա ատամի հարցը, այլ նաև թույլ է տալիս հարևան ատամները չենթարկել լրացուցիչ ճնշումների ազդեցությանը, հետևաբար պահպանելով դրանք:
    • Հնարավոր է վերականգնել բացակա ատամը, չվնասելով հարևան ատամները`որոնք մնում են կենսունակ:
    • Նոր արհեստական ատամը Դուք զգում եք,այն ֆունկցիոնալ է և ունի բնական առողջ ատամի տեսք:


      Իմպլանտանտների վրա կամուրջների պատրաստման ճշգրտությունը և ծառայելու երկարակեցությունը մեծացնելու համար դրանց պատրաստման տեխնիկական փուլերում այժմ ակտիվ կիրառում ենք նորագույն համակարգչային մեթոդները, մասնավորապես CAD/CAM տեխնոլոգիան, որի շնորհիվ իմպլանտանտի համար պատրաստվում է հատուկ տվյալ կլինիկական դեպքին համապատասխան իմպլանտանի անհատական վերլնդային գլխիկ (աբատմենտ) և կամուրջը կամ պսակը ֆիքսվում է դրա վրա: Այս տեխնիկան ունի մի շարք առավելություններ`

     

    • բացարձակ գեղագիտական արդյունք,
    • անհրաժեշտություն չկա պսակները ընկղմել ստորլնդային հյուսվածքների մեջ,որի շնորհիվ`

    բացառվում է պսակների ֆիքսացիայի ժամանակ ցեմենտի հայտնվելը  ստորլնդային հյուսվածքներում, որը իմպլանտանտի կորուստի պատճառ կարող է դառնալ:

    • հարիմպլանտային լնդային հյուսվածքի առողջ վիճակի պահպանում,
    • նորագույն CAD/CAM տեխնոլոգիայի շնորհիվ պսակի և իմպլանտանտի վերլնդային գլխիկի իդեալական եզրային ադապտացիա,
    • արհեստական և բնական ատամների միջև բարձրորակ կոնտակտների ստացում, որի շնորհիվ կանխվում է սննդային մնացորդների կուտակումը:


      Վերը նշված բոլոր առավելությունների շնորհիվ իմպլանտանտները արդեն վաղուց ապացուցել են իրենց հուսալիությունը և տարեց տարի առավել մեծ տարածում են գտնում:

Նորագույն անզգայացման միջոցների շնորհիվ իմպլանտի տեղադրումը բացարձակ անցավ է:

Իմպլանտով վերականգնված ատամը ծառայում է միջինում 15-20 տարի:

Խորհուրդ N1

Երեխայի ատամների ճիշտ մաքրում


Երեխայի ծնվելու պահից սկսած պետք է սկսել նրա բերանի խոռոչ հիգիենայի պահպանումը: Մինչև ատամների ծկթումը պետք է երեխային ամեն կերակրելուց հետո խմեցնել նախօրոք եռացված գոլ ջուր, բերանի խոռոչից կաթնային փառը հեռացնելու նպատակով: Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակ նա արդեն պետք է ունենա իր առաջին անհատական ատամնախոզանակը և ատամնամածուկը: Պետք է մաքրել երեխայի նույնիսկ մեկ ատամը:

Խորհուրդ N2

Ինչպես ընտրել ատամնամածուկներ


Այժմ շուկայում առկա ատամանմածուկների բազմազանության պատճառով դրանց ընտրության հարցում առաջանում է դժվարություն: Մածուկները լինում են տարբեր նշանակության և որպեսզի ատամների մաքրումը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր ստոմատոլոգի հետ և կատարել մածուկի ճիշտ ընտրություն:

Խորհուրդ N3

Երբ է անհրաժեշտ փոխել խոզանակը


Ատամնախոզանակի մազիկների ծայրերը անցնում են հատուկ գործարանային մշակում և ունեն սրացված աշխատանքային մաս: 2-2,5 ամիս օգտագործելուց հետո խոզանակի աշխատանքային մասը մաշվում է և այդ խոզանակով մաքրման արդյունավետությունը իջնում է, հետևաբար անհրաժեշտ այդ խոզանակը փոխել:

Խորհուրդ N4

Ինչու օգտագործել ատամնաթել


Ատամները ունեն 5 մակերես: Խոզանակելով մաքրվում է այդ մակերեսներից 3-ը: Երկու կոնտակտային մակերեսները անհրաժեշտ է մաքրել միջատամնային թելերով: Եթե չօգտագործենք ատամանաթելերը, ապա օրինակ ծամիչ ատամների մակերեսի 40% կմնա առանց մաքրման: Դրանք առկա են ցանկացած դեղատանը և արժեն մոտ 1000դր.:

Խորհուրդ N5

Երեխայի ատամների խնամքը


Կոնֆետը համարվում է երեխաների ատամների համար առաջին թշնամին: Դրա փոխարեն շատ օգտակար է չոր սննունդի (խնձոր, գազար և այլն) օգտագործումը, ինչը կատարում է ատամների ինքնամաքրում: