Առցանց խորհրդատվություն
Զանգեք մեզ հանդիպման համար +374 10 211 771


ԲԱՑԱԿԱ ԱՏԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ Լրիվ շարժական պրոթեզների ՄԻՋՈՑՈՎ

    Նոր պրոթեզներ կրելիս սկզբնական շրջանում լինում են անհարմար զգացողություններ, նույնիսկ ամենաանթերի պատրաստված պրոթեզների դեպքում: Որոշ պացիենտներ կարող են նույնիսկ մի քանի ժամից նորմալ խոսել, սակայն  հիմնականում ադապտացիոն շրջանը տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ:

     

      Շատերը ուտելու ժամանակ  անհարմար են զգում: Որպեսզի հեշտությամբ հարմարվել նոր պրոթեզներին անհրաժեշտ է սկզբնականում ուտել փափուկ և միջին կոշտության սնունդ: Բացի այս ամենից, պրոթեզ կրողները նկատում են արտաքին տեսքի փոփոխություններ, թքարտադրության բարձրացում և մի փոքր դիսկոմֆորտ:

     

      Լրիվ շարժական պրոթեզի միջոցով անատամ ծնոտը վերականգնելու պրոցեսը տևում է մոտավորապես երկու շաբաթ- 5-6 այցելություն:

     

    Ինչպե՞ս խնամել պրոթեզը.

     

    • Ախտահանման նպատակով չի կարելի եռացնել պրոթեզները, քանի որ դրանք կարող են կորցնել իրենց ձևը:
    • Եթե Դուք կրում եք մասնակի պրոթեզներ, ամեն օր պետք է հանել դրանք և մաքրել ինչպես պրոթեզները, այնպես էլ բնական ատամները:
    • Օգտագործեք սոսինձներ պրոթեզների համար, հատկապես եթե առաջին անգամ եք դրանք կրում: Սոսինձը կարող է մեծացնել պրոթեզի կպչողունակությունը և կայունությունը, հատկապես եթե ունեք ոսկրի խնդիր: Պրոթեզի ամրությունը մարդուն վստահություն կտա:

     

Օրը մեկ անգամ պրոթեզը սննդի մնացորդներից պետք է մաքրել լվացող լուծույթով և խոզանակով:

Նույնիսկ գիշերները պրոթեզները չի կարելի հանել:

Խորհուրդ N1

Երեխայի ատամների ճիշտ մաքրում


Երեխայի ծնվելու պահից սկսած պետք է սկսել նրա բերանի խոռոչ հիգիենայի պահպանումը: Մինչև ատամների ծկթումը պետք է երեխային ամեն կերակրելուց հետո խմեցնել նախօրոք եռացված գոլ ջուր, բերանի խոռոչից կաթնային փառը հեռացնելու նպատակով: Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակ նա արդեն պետք է ունենա իր առաջին անհատական ատամնախոզանակը և ատամնամածուկը: Պետք է մաքրել երեխայի նույնիսկ մեկ ատամը:

Խորհուրդ N2

Ինչպես ընտրել ատամնամածուկներ


Այժմ շուկայում առկա ատամանմածուկների բազմազանության պատճառով դրանց ընտրության հարցում առաջանում է դժվարություն: Մածուկները լինում են տարբեր նշանակության և որպեսզի ատամների մաքրումը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր ստոմատոլոգի հետ և կատարել մածուկի ճիշտ ընտրություն:

Խորհուրդ N3

Երբ է անհրաժեշտ փոխել խոզանակը


Ատամնախոզանակի մազիկների ծայրերը անցնում են հատուկ գործարանային մշակում և ունեն սրացված աշխատանքային մաս: 2-2,5 ամիս օգտագործելուց հետո խոզանակի աշխատանքային մասը մաշվում է և այդ խոզանակով մաքրման արդյունավետությունը իջնում է, հետևաբար անհրաժեշտ այդ խոզանակը փոխել:

Խորհուրդ N4

Ինչու օգտագործել ատամնաթել


Ատամները ունեն 5 մակերես: Խոզանակելով մաքրվում է այդ մակերեսներից 3-ը: Երկու կոնտակտային մակերեսները անհրաժեշտ է մաքրել միջատամնային թելերով: Եթե չօգտագործենք ատամանաթելերը, ապա օրինակ ծամիչ ատամների մակերեսի 40% կմնա առանց մաքրման: Դրանք առկա են ցանկացած դեղատանը և արժեն մոտ 1000դր.:

Խորհուրդ N5

Երեխայի ատամների խնամքը


Կոնֆետը համարվում է երեխաների ատամների համար առաջին թշնամին: Դրա փոխարեն շատ օգտակար է չոր սննունդի (խնձոր, գազար և այլն) օգտագործումը, ինչը կատարում է ատամների ինքնամաքրում: