Առցանց խորհրդատվություն
Զանգեք մեզ հանդիպման համար +374 10 211 771


Բացակա ատամների վերականգնումը կամուրջների միջոցով

      Մեկ կամ մի քանի ատամների կորստի դեպքում վերականգման հայտնի մեթոդներց է  վերականգնումը կամրջաձև պրոթեզների միջոցով: Կամուրջը ամրանում է երկու հարևան հենակետային ատամներին, որոնց արանքում գտնվում է միջանկյալ մասը և այդ պատճառով ծամողական ճնշումը փոխանցվում է հենակետային ատամների վրա:

     

      Կամուրջը  կարող է պատրաստվել կերամիկայից, ցիրկոնի երկօքսիդից,  ոսկուց, համաձուլվածքներից և այս նյութերի կոմբինացիայից:

     

      Կամուրջների պատրաստման ճշգրտությունը և նրանց ծառայելու երկարակեցությունը մեծացնելու համար դրանց պատրաստման տեխնիկական փուլերում այժմ ակտիվ կիրառում ենք նորագույն համակարգչային մեթոդները, մասնավորապես CAD/CAM տեխնոլոգիան, որը ունի մի շարք առավելություններ`

     

    • բացարձակ գեղագիտական արդյունք
    • անհրաժեշտություն չկա հղկելու ատամի ստորլնդային հյուսվածքները
    • հարատամնային լնդային հյուսվածքի առողջ վիճակի պահպանում
    • նորագույն CAD/CAM տեխնոլոգիայի շնորհիվ իդեալական եզրային ադապտացիա

      Նիկել և կոբալտ-քրոմի հենքով մետաղ-կերամիկական պսակների հիմքը կարելի է պատել 24-կառատանոց ոսկով, առավել էսթետիկ և կենսահամատեղելի լինելու համար:

Կամուրջները տեղադրելուց կարճ ժամանակ անց դրանց մասին Դուք կմոռանաք:

Կամուրջների միջոցով լիարժեք վերականգնվում է ատամների էսթետիկան և ծամողական ֆունկցիան:

Խորհուրդ N1

Երեխայի ատամների ճիշտ մաքրում


Երեխայի ծնվելու պահից սկսած պետք է սկսել նրա բերանի խոռոչ հիգիենայի պահպանումը: Մինչև ատամների ծկթումը պետք է երեխային ամեն կերակրելուց հետո խմեցնել նախօրոք եռացված գոլ ջուր, բերանի խոռոչից կաթնային փառը հեռացնելու նպատակով: Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակ նա արդեն պետք է ունենա իր առաջին անհատական ատամնախոզանակը և ատամնամածուկը: Պետք է մաքրել երեխայի նույնիսկ մեկ ատամը:

Խորհուրդ N2

Ինչպես ընտրել ատամնամածուկներ


Այժմ շուկայում առկա ատամանմածուկների բազմազանության պատճառով դրանց ընտրության հարցում առաջանում է դժվարություն: Մածուկները լինում են տարբեր նշանակության և որպեսզի ատամների մաքրումը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր ստոմատոլոգի հետ և կատարել մածուկի ճիշտ ընտրություն:

Խորհուրդ N3

Երբ է անհրաժեշտ փոխել խոզանակը


Ատամնախոզանակի մազիկների ծայրերը անցնում են հատուկ գործարանային մշակում և ունեն սրացված աշխատանքային մաս: 2-2,5 ամիս օգտագործելուց հետո խոզանակի աշխատանքային մասը մաշվում է և այդ խոզանակով մաքրման արդյունավետությունը իջնում է, հետևաբար անհրաժեշտ այդ խոզանակը փոխել:

Խորհուրդ N4

Ինչու օգտագործել ատամնաթել


Ատամները ունեն 5 մակերես: Խոզանակելով մաքրվում է այդ մակերեսներից 3-ը: Երկու կոնտակտային մակերեսները անհրաժեշտ է մաքրել միջատամնային թելերով: Եթե չօգտագործենք ատամանաթելերը, ապա օրինակ ծամիչ ատամների մակերեսի 40% կմնա առանց մաքրման: Դրանք առկա են ցանկացած դեղատանը և արժեն մոտ 1000դր.:

Խորհուրդ N5

Երեխայի ատամների խնամքը


Կոնֆետը համարվում է երեխաների ատամների համար առաջին թշնամին: Դրա փոխարեն շատ օգտակար է չոր սննունդի (խնձոր, գազար և այլն) օգտագործումը, ինչը կատարում է ատամների ինքնամաքրում: