Առցանց խորհրդատվություն
Զանգեք մեզ հանդիպման համար +374 10 211 771


Օրթոդոնտիա

    Օրթոդոնտիկ միջամտությունը իրականացվում է կաթնատամային, խառը և մշտական կծվածքի փուլերում:

     

    Կաթնատամնային և վաղ խառը կծվածքի շրջաններում բժիշկ-օրթոդոնտի հիմնական նպատակն է վերացնել երեխայի մոտ վատ սովորույթները և կանխել ոչ նորմալ (պաթոլոգիական) կծվածքի ձևավորումը: Այդ նպատակով կիրառվում են տարբեր ստանդարտ և անհատական սարքեր՝ վեստիբուլյար և վեստիբուլոօրալ թիթեղներ, տրեյներներ, շրթնային բամփեր և այլն: Որոշ դեպքերում խորհուրդ է տրվում հետաձգել օրթոդոնտիկ բուժումը մինչև մշտական կծվածքի շրջան:

     

    Մշտական կծվածքի շրջանում բուժումն իրականացվում է հիմնականում բրեկետ-համակարգերի կիրառմամբ: Այժմ առկա է բրեկետ-համակարգերի մեծ տեսականի, սկսած մետաղական, այդ թվում ոսկեջրած, մինչև էսթետիկ (կերամիկական, սապֆիրային) բրեկետներ, ոչ լիգատուրային (այսպես կոչված ինքնակապվող) բրեկետներ: Վերջիններս թույլ են տալիս որոշ դեպքերում խուսափել առանձին ատամների հեռացումից ատամնածնոտային համակարգի անոմալիաների օրթոդոնտիկ բուժման ժամանակ: Բացի այդ ոչ լիգատուրային բրեկետների կիրառման դեպքում բուժման ժամկետները կրճատվում են 25-30%-ով:

     

    Որոշ դեպքերում օգտագործվում են նաև օրթոդոնտիկ իմպլանտներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ատամների ավելի բարդ տեղաշարժեր այն պացիենտների մոտ, որոնց մոտ ավանդական բուժման եղանակների կիրառումը դժվարացած է կամ պրակտիկորեն անհնար:

     

    Որոշ դեպքերում էլ կատարվում է ատամնաշարերի օրթոդոնտիկ նախապատրաստում պրոթեզավորումից առաջ, ինչպես նաև պարօդոնտի հիվանդություններով պացիենտների մոտ ատամնաշարերի դեֆորմացիաների ուղղում և ատամների հետագա շինավորում:

     

     

Օրթոդոնտին կարող եք դիմել 6-7 տարեկանից հետո:

Ատամներ օրթոդոնտիկ բուժումը տարիքային սահմանափակում չունի:

Խորհուրդ N1

Երեխայի ատամների ճիշտ մաքրում


Երեխայի ծնվելու պահից սկսած պետք է սկսել նրա բերանի խոռոչ հիգիենայի պահպանումը: Մինչև ատամների ծկթումը պետք է երեխային ամեն կերակրելուց հետո խմեցնել նախօրոք եռացված գոլ ջուր, բերանի խոռոչից կաթնային փառը հեռացնելու նպատակով: Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակ նա արդեն պետք է ունենա իր առաջին անհատական ատամնախոզանակը և ատամնամածուկը: Պետք է մաքրել երեխայի նույնիսկ մեկ ատամը:

Խորհուրդ N2

Ինչպես ընտրել ատամնամածուկներ


Այժմ շուկայում առկա ատամանմածուկների բազմազանության պատճառով դրանց ընտրության հարցում առաջանում է դժվարություն: Մածուկները լինում են տարբեր նշանակության և որպեսզի ատամների մաքրումը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր ստոմատոլոգի հետ և կատարել մածուկի ճիշտ ընտրություն:

Խորհուրդ N3

Երբ է անհրաժեշտ փոխել խոզանակը


Ատամնախոզանակի մազիկների ծայրերը անցնում են հատուկ գործարանային մշակում և ունեն սրացված աշխատանքային մաս: 2-2,5 ամիս օգտագործելուց հետո խոզանակի աշխատանքային մասը մաշվում է և այդ խոզանակով մաքրման արդյունավետությունը իջնում է, հետևաբար անհրաժեշտ այդ խոզանակը փոխել:

Խորհուրդ N4

Ինչու օգտագործել ատամնաթել


Ատամները ունեն 5 մակերես: Խոզանակելով մաքրվում է այդ մակերեսներից 3-ը: Երկու կոնտակտային մակերեսները անհրաժեշտ է մաքրել միջատամնային թելերով: Եթե չօգտագործենք ատամանաթելերը, ապա օրինակ ծամիչ ատամների մակերեսի 40% կմնա առանց մաքրման: Դրանք առկա են ցանկացած դեղատանը և արժեն մոտ 1000դր.:

Խորհուրդ N5

Երեխայի ատամների խնամքը


Կոնֆետը համարվում է երեխաների ատամների համար առաջին թշնամին: Դրա փոխարեն շատ օգտակար է չոր սննունդի (խնձոր, գազար և այլն) օգտագործումը, ինչը կատարում է ատամների ինքնամաքրում: