Առցանց խորհրդատվություն
Զանգեք մեզ հանդիպման համար +374 10 211 771


Ատամնապսակներ

    Ատամնապսակները ատամնային պրոթեզներ են, որոնք ամբողջությամբ վերականգնում են ատամի ձևը, ֆունկցիան և արտաքին տեսքը: Ատամնապսակների միջոցով ախտահարված ատամը պաշտպանվում է հետագա քայքայումից, երբ պլոմբանյութով հնարավոր չէ պահպանել այն:

     

    Վերջին տարիներին տարածում են գտել ամբողջական կերամիկական և ցիրկոնի երկօքսիդի հիմքի վրա պատրաստված կերամիկական պսակները, որոնցիցվերջչիններս պատրաստվում են համակարգչային մեթոդով, մասնավորապես CAD/CAM տեխնոլոգիաների միջոցով, որի շնորհիվ դրանք ունեն մի շարք առավելություններ`

     

    • բացարձակ գեղագիտական արդյունք
    • անհրաժեշտություն չկա հղկելու ատամի ստորլնդային հյուսվածքները, որի շնորհիվ հարատամնային լնդային հյուսվածքը առավել առողջ է պահպանվում
    • նորագույն CAD/CAM տեխնոլոգիաների շնորհիվ պսակի տակ ատամը առավել առողջ է պահպանվում :

      "Սպիտակ Ամրոցում" պսակավորման համար  ատամները հղկելուց հետո պատրաստվում են էսթետիկ ժամանակավոր ատամներ, որոնք Դուք կրում եք, մինչ կպատրասվի մշտականը: Դրանց շնորհիվ Դուք չեք կաշկանդվում միջմարդկային շփումից, ինչպես նաև կարողանում եք սնվել:

Ժամանակակից նյութերի և սարքավորումների շնորհիվ պատրաստվում են բնական ատամից չտարբերվող պսակներ:

Ատամի պսակի 60%-ի բացակայության դեպքում անհրաժեշտ է այն վերականգնել պսակի որևէ տեսակով:

Խորհուրդ N1

Երեխայի ատամների ճիշտ մաքրում


Երեխայի ծնվելու պահից սկսած պետք է սկսել նրա բերանի խոռոչ հիգիենայի պահպանումը: Մինչև ատամների ծկթումը պետք է երեխային ամեն կերակրելուց հետո խմեցնել նախօրոք եռացված գոլ ջուր, բերանի խոռոչից կաթնային փառը հեռացնելու նպատակով: Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակ նա արդեն պետք է ունենա իր առաջին անհատական ատամնախոզանակը և ատամնամածուկը: Պետք է մաքրել երեխայի նույնիսկ մեկ ատամը:

Խորհուրդ N2

Ինչպես ընտրել ատամնամածուկներ


Այժմ շուկայում առկա ատամանմածուկների բազմազանության պատճառով դրանց ընտրության հարցում առաջանում է դժվարություն: Մածուկները լինում են տարբեր նշանակության և որպեսզի ատամների մաքրումը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր ստոմատոլոգի հետ և կատարել մածուկի ճիշտ ընտրություն:

Խորհուրդ N3

Երբ է անհրաժեշտ փոխել խոզանակը


Ատամնախոզանակի մազիկների ծայրերը անցնում են հատուկ գործարանային մշակում և ունեն սրացված աշխատանքային մաս: 2-2,5 ամիս օգտագործելուց հետո խոզանակի աշխատանքային մասը մաշվում է և այդ խոզանակով մաքրման արդյունավետությունը իջնում է, հետևաբար անհրաժեշտ այդ խոզանակը փոխել:

Խորհուրդ N4

Ինչու օգտագործել ատամնաթել


Ատամները ունեն 5 մակերես: Խոզանակելով մաքրվում է այդ մակերեսներից 3-ը: Երկու կոնտակտային մակերեսները անհրաժեշտ է մաքրել միջատամնային թելերով: Եթե չօգտագործենք ատամանաթելերը, ապա օրինակ ծամիչ ատամների մակերեսի 40% կմնա առանց մաքրման: Դրանք առկա են ցանկացած դեղատանը և արժեն մոտ 1000դր.:

Խորհուրդ N5

Երեխայի ատամների խնամքը


Կոնֆետը համարվում է երեխաների ատամների համար առաջին թշնամին: Դրա փոխարեն շատ օգտակար է չոր սննունդի (խնձոր, գազար և այլն) օգտագործումը, ինչը կատարում է ատամների ինքնամաքրում: