Առցանց խորհրդատվություն
Զանգեք մեզ հանդիպման համար +374 10 211 771


ԱՏԱՄՆԵՐԻ ԱՆՎՆԱՍ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՍՊԻՏԱԿԵՑՈՒՄ

    Դուք ուզու՞մ եք ունենալ սպիտակ, փայլուն և առողջ ատամներ:

     

    Ժամանակակից էսթետիկ ստոմատոլոգիան  կոչված է լուծել այդ խնդիրները` վերականգնել ատամի էմալի բնական փայլը և սպիտակ գույնը, դիմացի ատամների որոշակի դեֆեկտները:

     

    Ձեր ատամների գույնի մգեցումը կարող է առաջանալ տարբեր պատճառներից` անկանոն սննդային ռեժիմ, սուրճի հաճախակի օգտագործում, ծխել և այլն:

     

    Ամենաանվնաս և էֆեկտիվությունը ամենաերկարատև պահպանող սպիտակեցման մեթոդներից մեկը գիշերային սպիտակեցումն է (իրականացվում է Ultradent- Opalesence  PF 10% (USA) համակարգով):

     

    Այս համակարգի առավելություններից կարելի է նշել հետևյալները`

     

    • Բացարձակ անվնաս  (համակարգի մեջ մտնող ֆտորը և կալիումի նիտրատը սնուցում են ատամների էմալը).
    • Գերազանց և երկարատև արդյունք (3-5 տարի).
    • Պրոցեդուրայի կատարման հեշտություն և թեթևություն.
    • Կողմնակի բացասական  ազդեցությունների բացակայություն.

Բերանի խոռոչի հիգիենան լիարժեք պահպանելիս ատամների սպիտակեցման արդյունքը կայուն կպահպանվի:

Որակյալ սպիտակեցման համակարգը չի վնասում ատամները:

Խորհուրդ N1

Երեխայի ատամների ճիշտ մաքրում


Երեխայի ծնվելու պահից սկսած պետք է սկսել նրա բերանի խոռոչ հիգիենայի պահպանումը: Մինչև ատամների ծկթումը պետք է երեխային ամեն կերակրելուց հետո խմեցնել նախօրոք եռացված գոլ ջուր, բերանի խոռոչից կաթնային փառը հեռացնելու նպատակով: Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակ նա արդեն պետք է ունենա իր առաջին անհատական ատամնախոզանակը և ատամնամածուկը: Պետք է մաքրել երեխայի նույնիսկ մեկ ատամը:

Խորհուրդ N2

Ինչպես ընտրել ատամնամածուկներ


Այժմ շուկայում առկա ատամանմածուկների բազմազանության պատճառով դրանց ընտրության հարցում առաջանում է դժվարություն: Մածուկները լինում են տարբեր նշանակության և որպեսզի ատամների մաքրումը լինի առավել արդյունավետ, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր ստոմատոլոգի հետ և կատարել մածուկի ճիշտ ընտրություն:

Խորհուրդ N3

Երբ է անհրաժեշտ փոխել խոզանակը


Ատամնախոզանակի մազիկների ծայրերը անցնում են հատուկ գործարանային մշակում և ունեն սրացված աշխատանքային մաս: 2-2,5 ամիս օգտագործելուց հետո խոզանակի աշխատանքային մասը մաշվում է և այդ խոզանակով մաքրման արդյունավետությունը իջնում է, հետևաբար անհրաժեշտ այդ խոզանակը փոխել:

Խորհուրդ N4

Ինչու օգտագործել ատամնաթել


Ատամները ունեն 5 մակերես: Խոզանակելով մաքրվում է այդ մակերեսներից 3-ը: Երկու կոնտակտային մակերեսները անհրաժեշտ է մաքրել միջատամնային թելերով: Եթե չօգտագործենք ատամանաթելերը, ապա օրինակ ծամիչ ատամների մակերեսի 40% կմնա առանց մաքրման: Դրանք առկա են ցանկացած դեղատանը և արժեն մոտ 1000դր.:

Խորհուրդ N5

Երեխայի ատամների խնամքը


Կոնֆետը համարվում է երեխաների ատամների համար առաջին թշնամին: Դրա փոխարեն շատ օգտակար է չոր սննունդի (խնձոր, գազար և այլն) օգտագործումը, ինչը կատարում է ատամների ինքնամաքրում: