Կլինիկան և պայմանները

«Սպիտակ Ամրոց»-ում մենք ստեղծել ենք հարմարավետ պայմաններ մեզ մոտ բուժվողների և հյուրերի համար: Կլինիկան նախագծված է ուշադրությամբ յուրաքանչյուր մանրունքի, մենք ստեղծել ենք հարմարավետ, պրոֆեսիոնալ և հանգստացնող մթնոլորտ մեր կլինիկայում: Մենք չենք մոռացել նաև երաժշտության մասին, այնպես որ մենք իրոք առանձնանում ենք այլ կլինիկաներից:

Մենք համագործակցում ենք աշխարհում ոլորտի առաջատարներ Nobel Biocare, Densply, Geistlich, DMG, Alpla-bio, Kerr, 3M ESPE, Voco, Miccerium, Ultradent, Biochem, Sirona, Hu-Friedy, Acteon, EMS, Florida Probe, SAM, Carl Zeiss,  Fona, Cattani, Melag, Zermack, Osteo Biol ընկերությունների հետ: «Սպիտակ Ամրոց»-ում մենք օգտագործում ենք միայն արտոնագրված և միջազգայնորեն լիցենզավորված սարքավորումներ, գործիքներ և նյութեր: Բուժումը դասական և թվային մեթոդների ու նորարարական տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառման համադրություն է: