ՀԱՊԵՏ ՄՈՒԿՈՅԱՆ “ՀԱՅՄՈՐՅԱՆ ԽՈՌՈՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. ՈՍԿՐԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿԱ”

Ս/թ հոկտեմբերի 9-ին Այ-Էս-Դի Դպրոցում տեղի ունեցավ սեմինար և ձեռքի հմտության դասընթաց իմպլանտոլոգիական միջամտություններին հաճախ զուգակցվող հայմորյան խոռոչներում իրականացվող ոսկրային պլաստիկաների (սինուս լիֆտինգ) վերաբերյալ: Դասընթացն անցկացրեց Մոսկվայից ժամանած վիրաբույժ-իմպլանտոլոգ, “Սերվանտես” բժշկական կենտրոնի հիմնադիր Հապետ Մուկոյանը: Վերջինս ուսանողների հետ կիսվեց իր փորձառության ընթացքում ձեռք բերած տեսական և պրակտիկ գիտելիքներով, ցուցադրեց տեսանյութեր հատուկ դեպքերի և հնարավոր լուծումների վերաբերյալ: