Ուղղորդիչների օգտագործումը իմպլանտոլոգիայում

Սույն թվականի մայիսի 19-ին  Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական դպրոցի ուսանողները այցելեցին «ԴԴՍ» թվային ախտորոշման և պլանավորման կենտրոն և «Հիբրիդ» լաբորատորիա:

Դասի թեման էր «Ուղղորդիչների օգտագործումը իմպլանտոլոգիայում»: Դասը վարում էր «ԿԱՐԵՆ» ատամնատեխնիկական լաբորատորիայի թիմակից Հովհաննես Աբազյանը: Բժիշկ Հովհաննես պատմեղ ուղղորդիչների տեսակների, առավելությունների, օգտագործման տեխնիկաների մասին: Դասընթացի պատվավոր հյուրն էր կանադահայ էնդոդոնտիստ ստոմատոլոգ Զարեհ Ուզունյանը, ով նշեց, որ Կանադական առողջապահական համակարգը շատ է կարևորում ուղղորդիչների օգտագործումը իմպլանլտացիաների ժամանակ:

Տեղի ունեցավ ճանաչողական շրջայց «ԴԴՍ» թվային ախտորոշման և պլանավորման կենտրոնում և տարածաշրջանում աննախադեպ «Հիբրիդ» լաբորատորիայում, որտեղ ոչ միայն ստոմատոլոգիական պրոթեզավորմամբ են զբաղվում:

Ուսանողները մի շարք հարցեր տվեցին, որոնց մանրամասն պատասխանեցին մեր դասախոսները:

 

Շնորհակալ ենք մեր գործընկերներ «ԴԴՍ» թվային ախտորոշման և պլանավորման կենտրոնի և «Հիբրիդ» լաբորատորիայի թիմակիցներին համագործակցության և մեզ հյուրընկալելու համար: