Կոֆֆերդամը բժիշկ ստոմատոլոգի պրակտիկայում
Ս.թ. սեպտեմբերի 30-ին ԱյԷսԴի Դպրոցում «Կոֆֆերդամը բժիշկ ստոմատոլոգի պրակտիկայում» թեմայով դասախոսությամբ և պրակտիկ դասընթացով հանդես եկավ «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Վերջինս անդրադարձավ կոֆֆերդամի օգտագործման առավելություններին, օրինակներ մեջբերեց իր պրակտիկայից, այնուհետև ուսանողներին ներկայացրեց ինչպես պետք է նախապատրաստվել կոֆֆերդամի տեղադրմանը, ցուցադրեց անհրաժեշտ սարքավորումները, դրանց կիրառման տեխնիկան և կոֆֆերդամի ֆիքսման ընդունված եղանակները՝ տարբեր կլինիկական դեպքերում, որից հետո ուսանողներն իրենց ձեռքով կոֆֆերդամ տեղադրեցին ֆանտոմների վրա՝ կիրառելով բոլոր հնարավոր եղանակներն ու մեթոդները: Հետագայում ևս ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց պրակտիկ դասընթացների ժամանակ, ֆանտոմների վրա անընդհատ աշխատելով, զարգացնել կոֆֆերդամի տեղադրման հմտությունները: