Ընդունարանի աշխատակից
Աշխատանքի նկարագիր՝
«Սպիտակ Ամրոց» ստոմատոլոգիական կլինիկան փնտրում է բարեհամբույր և գրագետ ընդունարանի աշխատակից, ով պատասխանատու կլինի այցելուներին դիմավորելու, կլինիկայում ուղղորդելու , սպասելու ընթացքում հյուրասիրելու և ուշադրություն ցուցաբերելու համար։ Աշխատանքը ներառում է նաև հեռախոսազանգերի վարում, այցելուների հերթագրում և նամակագրության կազմակերպում։ «Սպիտակ Ամրոց» ստոմատոլոգիական կլինիկան ընտանեկան ձևաչափի կլինիկա է, որտեղ կարևորվում է աշխատակազմի ներդաշնակ մթնոլորտը։ Մենք ակընկալում ենք հանդիպել բարեհամբույր, շփվող մեր ապագա թիմակցին։
Ընդունարանի աշխատակցի գործառույթները հաջողելու համար Ձեզ պետք են գերազանց հաղորդակցման հմտություններ, լեզուների իմացություն, հարուստ գրական գրավոր և բանավոր խոսք, ինպես նաև ծրագրային հմտություններ, ինչպիսին է օրինակ Microsoft Office ծրագրապանակը իր գործիքներով՝ Word, Excel և այլն:։
Պարտականություններ՝
Գործառույթները ներառում են ստորև նշված հիմնական կետերը, բայց չեն սահմանափակվում ներկայացված ցանկով։
- Աշխատաժամերին ներկա գտնվել ընդունարանում և դիմավորել, ողջունել այցելուներին բարյացկամ վերաբերմունքով։
- Ապահովել ընդունարանի մաքուր և կոկիկ տեսքը։
- Աջակցել այցելուներին տարածքում կողմնորոշվել և ուղեկցել բժշկի սենյակ։
- Ներկայանալ պատշաճ և կլինիկայի դրես կոդին համապատասխան:
- Վարել հեռախոսազանգերը համաձայն ընկերության սպասարկման քաղաքականության՝ պատասխանել և տրամադրել տեղեկատվություն պացիենտներին հուզող հարցերի վերաբերյալ, ապահովել հետադարձ կապը վերջիններիս հետ և այլն։
- Նամակագրությունը վարել համաձայն ընկերության սպասարկման քաղաքականության։
- Կատարել հիշեցումներ բուժառուների այցելությունների վերաբերյալ և այցից հետո իրականացնել ստուգիչ զանգեր։
- Իրականացնել հարցումներ հեռախոսազանգով, ըստ կլինիկայի կառավարչի հանձնարարականի։
- Գրանցել բուժառուներին կլինիկայի էլեկտրոնային համակարգում, բացել հիվանդության պատմություն։
- Ապահովել գրագետ և ամբողջական մատենագրություն, իրականացնել տվյալների բազայի թարմացումներ։
- Կազմել տեղեկանքներ, ըստ բժիշկների հանձնարարականի:
- Կատարել ադմինիստրատիվ հանձնարարություններ՝ ինչպիսիք են պատճենահանում, պրինտ, գրառումների կատարում, փաթեթների փոխանցում և այլն, աջակցել կոլեգաներին ադմինիստրատիվ գործունեության մեջ։
- Նախապատրաստել հանդիպումների սենյակը և հանդիպման պարագաները, դիմավորել և ուղեկցել հյուրերին։
Որակավորում և հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է հումանիտար կամ համանաման ոլորտներում:
- Աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման կամ համանաման ոլորտում (4 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող թեքնածուները կարող են անտեսել առաջին կետը):
- Գերազանց հաղորդակցման հմտություններ՝ բանավոր և գրավոր:
- Նամակագրության և հեռախոսազրույցի վարման էթիկայի կանոնների իմացություն:
- Հայերեն, Անգլերեն և Ռուսերեն լեզուների ազատ իմացություն:
- Մատենագրություն և տվյալների կառավարման գրագիտություն:
- Ժամանակի կառավարում, օրակարգերի կազմում:
- Պարտաճանաչություն:
- Բարեհամբույր և պրոֆեսիոնալ վարքագիծ:
Աշխատավարձ
Նախնական աշխատավարձը անհատական կպայմանավորվենք:
Դիմելակարգ
Կոնտակտային անձիք՝
Դավիթ Հովհաննիսյան՝ Սպիտակ Ամրոց ստոմատոլոգիական բժշկական կլինիկայի հիմնադիր ( hovhannisyan.d@gmail.com )
Գոհար Միրզոյան`գործընկեր (+37494210706 gmirzoyann@gmail.com )
Պահանջներին համապատասխանող այն մասնագետները, ովքեր դիտարկում են երկարաժամկետ համագործակցություն, աշխատանքին առավել մասնրամասն ծանոթանալու համար կարող են զանգահարել նշված հեռախոսահամարին: Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրությունը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hovhannisyan.d@gmail.com : Թեկնածուներին ընտրելուց հետո վերջիններս կհրավիրվեն հարցազրույցի։