Ատամնային իմպլանտանտներով բացակա ատամների վերականգնում
Սույն թվականի ապրիլի 28-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական դպրոցում տեղի ունեցավ վիրաբուժական ստոմատոլոգիայի առաջին դասընթացը, որը վերաբերվում էր ատամնային իմպլանտանտներով բացակա ատամների վերականգմանը: Դասը վարում էր ընդհանուր ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Բժիշկ Հովհաննիսյանը հանդիսանում է ատամնային իմպլանտանտներ արտադրող աշխարհահռչակ Նոբել Բիոքեյր ընկերության Opinion leader-ը Հայաստանում: Բժիշկը սկզբում պատասխանեց ուսանողների ուսուցման և կլինիկակական պրակտիկայի ընթացքում իմպլանտացիայի վերաբերյալ առաջացած հարցերին, այնուհետև ներկայացրեց իմպլանտանտացիայի վիրաբուժական փուլի ժամանակ հաջող արդյունքի ապահովման մի շարք կրիտերիաներ, որից հետո ուսանողները սկսեցին իրենք իրականացնել իմպլանտացիա, որի ամեն քայլը կատարվում էր բժիշկ Հովհաննիսյանի հսկողությամբ: Ուսանողների մոտ այս փուլում էլ շատ հարցեր առաջացան, որոնք ստացան իրենց պատասխանները:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Նոբել Բիոքեյր և Ալֆա Բիո ընկերությունների ներկայացուցիչ GDC ընկերությանը և Հայաստանում Acteon և Bien Air ընկերությունների ներկայացուցիչ NV Dental ընկերությանը մշտական համագործակցության և այս դասընթացին աջակցելու համար: