Ինչպես ատամնային իմպլանտանտներով ստանալ ֆունկցիոնալ և բիոլոգիանան երկարատև հաջող արդյունք:
Իմպլանտացիան 21րդ դարում ստոմատոլոգիական ոլորտի զարգացող և կարևոր ուղղություններից է: Այն պահանջում է շատ հստակ պլանավորում և մի շարք ճիշտ միջամտությունների իրականացում, ինչը նպաստում է ատամնային իմպլանտի երկարատևությանը:
«Ատամնային իմպլանտացիա» թեմայով սույն թվականի սեպտեմբերի 17ին դր Դավիթ Հովհաննիսյանը (Նոբել-Բիոքեյր ընկերության օփինիոն լիդեր տարածաշրջանում) դասընթաց անցկացրեց isd դպրոցում: Պատմեց իմպլանտի կառուցվածքի, իմպլանտ-աբաթմենտ ֆիսացիայի մասին, ոսկրի տիպերի և տեղադրման նրբությունների մասին: Ուսանողները ֆանտոմների վրա կատարեցին իմպլանտացիա և իրենց ձեռքով տեղադրեցին իմպլանտանտներ, որպեսզի լավագույնս ամրապնդեն տեսական գիտելիքները:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր մշտական գործնկերներին ` GDC ընկերությանը և NV dental ընկերությանը, դասընթացին տեխնիկական աջակցության համար:



















