Անհատական մոտեցում

Դարձեք ձեր բուժման պլանավորման մասնակիցը

Առանց վախ

Մենք ստեղծել ենք բուժումը վայելելու մշակույթ

Վստահելի

Ընտանեկան բժիշկ Ձեր հարազատների համար

Մեր Մասին

«Սպիտակ Ամրոց» ստոմատոլոգիական կլինիկան Հայաստանի առաջատար ստոմատոլոգիական կենտրոններից մեկն է, հիմնադրված երկրորդ սերնդի բժիշկ-ստոմատոլոգների՝ Դավիթ  և Նաիրա Հովհաննիսյանների կողմից։ 2010 թվականին ընդամենը չորս բժիշկներից բաղկացած փոքր թիմով մեկնարկած կլինիկան տարիների ընթացքում վերաճել է վստահելի կենտրոնի, որը մատուցում է բարձրորակ ծառայություններ ընդհանուր, գեղագիտական, էնդոդոնտիկ, թվային, իմպլանտացիոն, օրթոպեդիկ և պերիօդոնտոլոգիական ստոմատոլոգիայի ուղղություններով։

Մեր առաքելությունն է ապահովել ժամանակակից, անվտանգ և նվազագույն ինվազիվ ատամնաբուժական օգնություն՝ հիմնվելով առաջատար տեխնոլոգիաների, թվային ընթացակարգերի և միջազգային մակարդակով ճանաչված կլինիկական պրոտոկոլների վրա։ Անկախ նրանից՝ դա ատամի կորստի բուժում է, ժպիտի ուղղում, գեղագիտական, կանխարգելիչ կամ վերականգնողական բուժում, մեր մասնագետները ապահովում են ճշգրիտ, երկարատև և գեղեցիկ արդյունքներ՝ հարմարավետ և բուժառուին կենտրոնացած միջավայրում։

Այսօր «Սպիտակ Ամրոց»-ը հպարտությամբ սպասարկում է թե՛ տեղական, թե՛ արտերկրից ժամանած բուժառուների՝ առաջարկելով պրոֆեսիոնալ, էթիկական և էսթետիկ բուժում, որը համապատասխանում է աշխարհի ամենաբարձր ստանդարտներին։

Տարվա փորձ
Պաշտպանված «Սպիտակ Ամրոց»
Վիրահատություն
Տեղադրված իմպլանտ

Մեր Ծառայությունները

Ատամնաբուժական իմպլանտներ

Դուք բավականություն կստանաք ոչ միայն մեր պրոֆեսիոնալ մոտեցումից, այլ նաև իմպլանտների մեծ տեսականուց և դրանց տեղադրման վերջին տեխնոլոգիաների կիրառումից

էսթեթիկ ատամնաբուժություն

Բաց մի թողեք հնարավորությունը ժպտալ գեղեցիկ, գրավիչ և էլ ավելի սպիտակ ժպիտով

Ատամների վերականգնում

Մենք կվերականգնեք ատամները օգտագործելով դասական մեթոդները համադրելով տեխնոլոգիական վերջին նվաճումների հետ

Պերիօդոնտոլոգիա

Մեր մասնագետները կօգնեն պահպանել լնդերի, ոսկրի և ատամը պահող հյուսվածքների առողջությունը՝ օգտագործելով ժամանակակից ախտորոշիչ մեթոդներ և նվազագույն ինվազիվ բուժման մեթոդներ։

Մենք ստեղծել ենք հարմարավետ և պրոֆեսիոնալ միջավայր մեր պացիենտների համար: Այդ միջավայրը ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներ և արդիական գործիքներ, որոնք թույլ են տալիս մատուցել մատչելի և որակյալ ծառայություններ:

Ինչ կարծիք ունեն այցելուները մեր մասին

Ահա և մենք՝ պրոֆեսիոնալներ կանգնած «Սպիտակ Ամրոց»-ի հիմքում: «Սպիտակ Ամրոց»-ի յուրաքանչյուր բժիշկ իսկական գործի նվիրյալ է և որակավորված մասնագետ: Մենք կիրառում ենք լավագույն փորձը և լուծումները,վերցված լավագույն բժշկական բուհերից, աշխարհահռչակ պրոֆեսինալների դասընթացներից և բժշկական կոնֆերանսներից:

Նշանակել Այցելություն