ՏԵՍԼԱԿԱՆԸ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ԻՆՉՈՒ «ԱՅ ԷՍ ԴԻ» ԴՊՐՈՑ
ԴՈՒՔ ԿԱՐևՈՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ ԿԼՍԵՔ ՍՊԻՏԱԿ ԱՄՐՈՑԻ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՇՈՒՐՋ ՁևԱՎՈՐՎԱԾ ՄԵԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
«ԱՅ ԷՍ ԴԻ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ
«ԱՅ ԷՍ ԴԻ» Ստոմատոլոգիական Գրադարան
Գրադարանի նպատակն է ստեղծել բարձրակարգ և ժամանակակից ստոմատոլոգիական հարթակ, որտեղ առկա է ինքնազարգացման լավ հնարավորություն ոչ միայն երիտասարդների համար, այլ արդեն իսկ փորձառու մասնագետների համար ևս, աջակցելով Հայաստանում ստոմատոլոգիական տուրիզմի զարգացմանը:
«ԱՅ ԷՍ ԴԻ» գրադարանի դռները միշտ բաց են առաջադեմ մասնագետների համար:
Ուսանողների համար գրանցումն անվճար է:
Ուսումնական տարին բարեհաջող ավարտած ուսանողներին կտրվի «Սպիտակ Ամրոց» Կլինիկայում(ինչպես նաև գործընկեր կազմակերպություններում) պրակտիկան շարունակելու հնարավորություն:
ԻՆՉ ԵՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
Սպիտակ Ամրոց Ստոմ. Կլինիկայում աշխատում են շատ բանիմաց մասնագետներ, շփվելով նման մասնագետների հետ ես հասկացա, որ ստոմատոլոգիան Հայաստանում բավականին ամուր հիմքերի վրա է: Այնտեղից սովորել եմ ինչպես պետք է շփվել պացիենտների հետ, ինչպես կարողանալ լիարժեք օգնություն ցուցաբերել , ձեռք բերել տարբեր իրավիճակներից դուրս գալու որոշակի փորձ, մաքսիմալ ուշադիր և նուրբ աշխատել պացիենտների հետ և ապահովել կատարյալ ստոմ. ծառայություն։ Հատուկ շնորհակալություն բժ. Դավիթ Հովհաննիսյանին։
Գեղամ Գևորգյան
Սպիտակ ամրոցի պրոֆեսիոնալ թիմի հետ համագործակցությունը, թերևս, առաջին լուրջ փորձն էր իմ աշխատանքային պրակտիկայում: Այդ համագործակցությունը հնարավորություն տվեց աշխատել իրենց գործում գիտակ և ստեղծարար մասնագետների հետ, ծանոթանալ այս բնագավառի նորարարություններին և որ ամենակարևորն է՝ բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների էթիկային: Կարևոր ձեռքբերումներից են Հայաստանի և արտերկրի մասնագետների հետ փորձի փոխանակման հնարավորությունները, մասնագիտական երկխոսությունը, ֆորումների կազմակերպումը, բաց և փակ քննարկումներին մասնակցությունը, մասնագիտական ժամանակակից գրականության տրամադրումը և այլն: Սպիտակ ամրոցի մասնագիտական ակտիվ գործունեությունը, որակյալ բուժսպասարկումը, բարձրակարգ մասնագետների հետ աշխատելու փորձը հնարավորություն տվեց մեզ՝ սկսնակ մասնագետներիս, մասնագիտական առաջընթացի:
Պետրոս Երանոսյան
Պրակտիկան «Սպիտակ Ամրոց» կլինիկայում առաջին և ամենաազդեցիկ գործնական գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունն էր ինձ համար, ինչը մեծ դեր խաղաց իմ մասնագիտական կայացման հարցում: Օգտագործելով ժամանակակից ստոմատոլոգիայի միջոցները և խստապահանջ մոտենալով մանրուքներին՝ «Սպիտակ Ամրոց» կլինիկան ապահովում է կրթական և բուժական բարձր որակ: Հաջողություն ISD Dental School-ին:
Ինեսսա Սաղեյան