Ընդունելություն 2023-2024․ ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոց

Դուք ակտիվ և նպատակամղված ապագա բժիշկ֊ստոմատոլոգ եք։ Ինչպիսի՞ գիտելիքներ և հմտություններ են անհրաժեշտ ձեր աշխատանքային ուղին հնարավորինս արագ և արդյունավետ սկսելու համար․

  • պրակտիկ փորձ
    Դուք հնարավորություն եք ստանալու կիրառել ձեր գիտելիքները՝ փորձառու մասնագետների աջակցությամբ  մասնակցելով ատամնաբուժական կոնկրետ աշխատանքների։
  • անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և ուսումնասիրություններ
    Ձեր փորձը հիմնված է լինելու անհրաժեշտ  մասնագիտական գիտելիքների  վրա, իսկ ուսումնասիրությունների համար կարող եք օգտվել մեր եզակի  ստոմատոլոգիական գրադարանից։
  • անհրաժեշտ ոչ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ
    Ձեր գալիք աշխատանքային և բիզնես հաջողությունների արագացմանը կնպաստեն գործարար անգլերենի, արդյունավետ հաղորդակցության, թիմային աշխատանքի, կառավարման և այլ վճռորոշ ոչ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
  • խորհուրդներ փորձառու մասնագետներից և հաջողակ ձեռներեցներից
    Մասնագիտական հարցերից մինչև կարիերայի կառուցում ու սեփական ստոմատոլոգիական բիզնես՝ ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցի լոկալ և միջազգային դասախոսներն ու համայնքի մասնակիցները  պատրաստ են աջակցել ձեզ։
  • մասնագիտական և գործարար կապեր
    Դուք հնարավորություն եք ստանալու մասնակցել ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցի ու համայնքի միջոցառումներին (թե բաց, թե ոչ հրապարակային) և թիմային աշխատանքներին՝ կառուցելու նոր բարեկամություններ և արժեքավոր գործարար կապեր։

 

Ի՞նչ է անհրաժեշտ ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցում ուսանելու համար․

  • մասնագիատական բազային գիտելիքներ (ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրս և բարձր մակարդակի)
  • ոչ մասնագիտական բազային գիտելիքներ (հատկապես ողջունելի կլինեն՝ գործարար անգլերեն, համակարգչային [օր․՝ ներկայացումներ, սոց ցանցերի գործարար կիրառում], կամավորական կամ ստաժորական փորձառություն)
  • խանդավառություն և ձեր գալիք հաջողությունների համար քրտնաջան աշխատելու կարևորության գիտակցում

 

Անհրաժեշտ մանրամասներ․

  • դասընթացի մասնագիտական և այլ անհրաժեշտ թեմատիկ գիտելիքներ
  • լոկալ և միջազգային դասախոսներ ու աջակիցներ
  • տևողություն՝ 8 ամիս (առաջին կիսամյակ՝ սեպտեմբեր – դեկտեմբեր, երկրորդ կիսամյակ՝ փետրվար – մայիս)
  • դասերը տեղի են ունենում շաբաթական երկու անգամ՝ 09.00-20.00 միջակայքում (ճկուն գրաֆիկ՝ հաշվի առնելով իրականացվելիք աշխատանքների և միջոցառումների բնույթը)
  • ընդունելության քննություններ՝ օգոստոս – սեպտեմբեր ամիսների ընթացքում
  • ընդունելության քննությունները բաղկացած են 2 հիմնական փուլից՝ դիմում և ճանաչողական հարցազրույց
  • դասերը հիմնականում տեղի են ունենում Սպիտակ Ամրոց ատամնաբուժական կլինիկայում

ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցում ուսուցումը վճարովի է․ դասընթացի ողջ տևողության համար այն կազմում է 650,000 ՀՀ դրամ:
Դասընթացի կազմակերպիչ «Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան» հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է. գումարը օգտագործվում է հիմնականում զարգացման նախագծերի իրականացման և դասախոսությունների հետ կապված ծախսերի համար:

ԱյէսԴի Ստոմատոլոգիական Դպրոցի 2023-2024թթ․ ընդունելության առաջին փուլի երկրորդ հնարավորությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 13.00-ն լրացնել այս առցանց դիմումը:

«ԱՅ ԷՍ ԴԻ» դպրոցի նորություններին հնարավորինս շուտ տեղեկանալու համար կարող եք  բաժանորդագրվել մեր պաշտոնական կայքին կամ միանալ մեր ֆեյսբուքյան էջին