Անհատական մոտեցում
Դարձեք ձեր բուժման պլանավորման մասնակիցը
Առանց վախ
Մենք ստեղծել ենք բուժումը վայելելու մշակույթ
Վստահելի
Ընտանեկան բժիշկ Ձեր հարազատների համար
Մեր Մասին
«Սպիտակ Ամրոց»-ը հայկական ստոմատոլոգիական կլինիկա է, որը հիմնադրել են փորձառու ստոմատոլոգներ և գործի նվիրյալներ Դավիթ և Նաիրա Հովհաննիսյանները: Կլինիկան իր գործունեությունը սկսել է 2010 թվականին, բժիշկների 4 հոգանոց փոքր թիմով: Այսօր մեր կլինիկան ներառում է ստոմատոլոգիական ծառայությունների ամբողջ փաթեթը: Կլինիկայի զարգացմանը համահունչ աճում են նաև ծառությունունների տեսակները, իսկ դրանց տրամադրման մեթոդները դառնում են էլ ավելի ժամանակակից և տեխնոլոգիապես կատարելագործված ու հուսալի: Ատամների կորստի, առաջադեմ վերականգնողական ատամնաբուժության և ատամների խնամքին վերբերվող ցանկացած հարցի դեպքում մեր կլինիկան տրամադրում է որակյալ խորհրդատվություն և բուժում: Մենք հպարտենք մեզ վստահող բուժառուներով, որոնց տրամադրվող բուժումը և խորհրդատվությունը առանձնանում ենք մեծ ուշադրությամբ, բուժման բարձր որակով, ժամանակակից մեթոդներով ու բացառիկ արդյունքներով:
Մեր Ծառայությունները
Ատամնաբուժական իմպլանտներ
Դուք բավականություն կստանաք ոչ միայն մեր պրոֆեսիոնալ մոտեցումից, այլ նաև իմպլանտների մեծ տեսականուց և դրանց տեղադրման վերջին տեխնոլոգիաների կիրառումից
էսթեթիկ ատամնաբուժություն
Բաց մի թողեք հնարավորությունը ժպտալ գեղեցիկ, գրավիչ և էլ ավելի սպիտակ ժպիտով
Ատամների վերականգնում
Մենք կվերականգնեք ատամները օգտագործելով դասական մեթոդները համադրելով տեխնոլոգիական վերջին նվաճումների հետ
Մանկական ատամնաբուժություն
Ձեր բալիկներին դուր կգան մեր բժիշկները իրենց առանձնահատուկ մոտեցումով և երեխաների հետ աշխատանքի մեծ փորձով
Մենք ստեղծել ենք հարմարավետ և պրոֆեսիոնալ միջավայր մեր պացիենտների համար: Այդ միջավայրը ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներ և արդիական գործիքներ, որոնք թույլ են տալիս մատուցել մատչելի և որակյալ ծառայություններ:
Ինչ կարծիք ունեն այցելուները մեր մասին
Պրոֆեսիոնալ աշխատակազմ, մաքուր և գեղեցիկ կլինիկա․ Միանշանակ խորհուրդ կտամ իմ հարազատներին:
Ահա և մենք՝ պրոֆեսիոնալներ կանգնած «Սպիտակ Ամրոց»-ի հիմքում: «Սպիտակ Ամրոց»-ի յուրաքանչյուր բժիշկ իսկական գործի նվիրյալ է և որակավորված մասնագետ: Մենք կիրառում ենք լավագույն փորձը և լուծումները,վերցված լավագույն բժշկական բուհերից, աշխարհահռչակ պրոֆեսինալների դասընթացներից և բժշկական կոնֆերանսներից: