ԳՏՆԵԼ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Հաջող բուժման համար ամենակարևոր պայմաններից մեկը գիտականորեն ճիշտ բուժման մեթոդների իրականացումն է: Քանի որ ստոմատոլոգիան տարեցտարի ակտիվորեն զարգանում է, ժամանակակից բուժումը իրականացնելու համար անհրաժեշտ է, որ մասնագետները լինեն ակտիվ և օգտագործեն ինքնազարգացման բոլոր հնարավորությունները:
Ինքնազարգացման շատ արդյունավետ միջոց է ժամանակակից և անընդհատ թարմացվող մասնագիտական գրքեր և ամսագրեր կարդալը:
Թեև այժմ ինտերնետը ողողված է մասնագիտական նյութերով, որոնք նույնպես կարևոր են ինքնազարգացման համար, բայց, մեր կարծիքով, իրականում գրքերը և ամսագրերը շարունակում են մնալ որակյալ և հուսալի տեղեկատվության աղբյուր:
Ահա թե ինչու մենք ստեղծեցինք ISD ստոմատոլոգիական գրադարանը, որտեղ ստոմատոլոգները կարող են գտնել ամենաժամանակակից գրականությունը `համաշխարհային նորություններին հետևելու համար:

«ԱՅ ԷՍ ԴԻ» ստոմատոլոգիական գրադարանի նպատակը:

Ստեղծել նորագույն ստոմատոլոգիական գրադարան` լավ ինքնազարգացման հնարավորություն ընձեռելով ոչ միայն ուսանողներին, այլև փորձառու մասնագետներին, նպաստելով Հայաստանում ատամնաբուժական տուրիզմի զարգացմանը:

Գրադարանի ընկերները

Ստոմատոլոգիական գրադարանի ողջ թիմի և անդամների անունից շնորհակալություն ենք հայտնում մեր նվիրատուներին` Արամ Դավիդյան, Արտակ Անտանյան, Կարինա Մաթևոսյան, Գագիկ Քալանթարյան, Պարույր Դադուրյան, Ալեքսանդր Աստրովսկի, Տիգրան Մարտիրոսյան …: Եթե դուք ցանկանում եք նվիրաբերել ստոմատոլոգիական գրքեր և ամսագրեր «ԱՅ ԷՍ ԴԻ» գրադարանին, կարող եք կապի մեջ մտնել ստորև նշված կոնտակտներով:

Գրանցում

Գրադարանն անվճար հասանելի է բժշկական համալսարանների ուսանողների և դասախոսների համար: Բժիշկ ստոմատոլոգների համար գրադարանում գրանցվելը վճարովի հիմունքներով է: Հարկ է նշել, որ գրադարանը հենց այդ վարձավճարներով է պարբերաբար թարմացվում նոր գրականությամբ: «ԱՅ ԷՍ ԴԻ» գրադարանի գործունեությունից ստացված միջոցները կօգտագործվեն «Ստոմատոլոգիական Տուրիզմը Դեպի Հայաստան» հիմնադրամի նպատակների իրականացման համար:Անդամագրության և հարցերի դեպքում կարող եք կապնվել ստորև նշված կոնտակտներով կամ լրացնել ուսանողների/ օրդինատորների առցանց դիմում հայտը կամ բժիշկների  առցանց դիմում հայտը:

Կապը Մեզ Հետ

Հարցերը կարող եք ուղղել «ԱՅ ԷՍ ԴԻ» կրթական նախագծերը համակարգողին

You are agree with our Privacy Policy and Cookie Policy