Օրերս տեղի ունեցավ “Ոչ վիրաբուժական պերիօդոնտոլոգիա” թեմայով հինգշաբաթյա դասընթացի առաջին գործնական դասը: ԱՄՆ-ից ժամանած բժիշկ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանը մասնակիցներին ներկայացրեց պերիօդոնտոլոգիական բուժման առաջին օգտագործման գործիքները, դրանց ճիշտ կիրառման մեխանիզմները և բժիշկ-պացիենտ ճիշտ փոխհարաբերությունը:
Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն տրվեց և յուրաքանչյուր հաջորդ գործնական դասընթացի ժամանակ տրվելու է ֆանտոմների վրա աշխատելու և այդ հմտությունները կիրառելու հնարավորություն:













