Ս/թ սեպտեմբերի 26-ին Այ-Էս-Դի Դպրոցի ուսանողների համար “Բերանի խոռոչի խնամքի ուսուցում և պացիենտների վարում” թեմայով հատուկ դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից Հայաստան ժամանած ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանը: Դասախոսության ավարտին տեղի ունեցավ ձեռքի հմտության պրակտիկ դասընթաց, որի ընթացքում ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանը մեր ուսանողներին ուսուցանեց բերանի խոռոչի խնամքի ճիշտ պահպանման տեխնիկան:










