ՀԱՄԼԵՏ ՄԿՐՏՉՅԱՆ “ԿԱՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ”

Ս/թ հոկտեմբերի 2-ին Այ-Էս-Դի Դպրոցում «Կարերի տեղադրումը ստոմատոլոգիայում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Փրայմ Սմայլ» Ստոմատոլոգիական կենտրոնի ղեկավար, «Փրայմ Փրոֆեշընըլ» Գիտակրթական կենտրոնի հիմնադիր, Ռուսաստանում Nobel Biocare ընկերության բանախոս Համլետ Մկրտչյանը:
Դասախոսությունը բաղկացած էր տեսական և պրակտիկ մասերից: Բանախոսը նախևառաջ անդրադարձավ ստոմատոլոգիական պրակտիկայում կարերի տեղադրման համար անհրաժեշտ գործիքների և նյութերի ընտրությանը, տարբեր կլինիկական իրավիճակներում յուրօրինակ մոտեցումների և մեթոդների կիրառմանը, որից հետո մեր ուսանողներին հնարավորություն տրվեց իրենց ձեռքով տարբեր տեսակի կարեր տեղադրել մոդելների վրա:
Դասընթացի ավարտին ունեցանք ուսանողների կողմից տեղադրված կարերի հաջող փորձեր: