Ս/թ հոկտեմբերի 11-ին Այ-Էս-Դի Դպրոցում տեղի ունեցավ “էսթետիկ և ֆունկցիոնալ վերականգնումների բազային կրիտերիաները” թեմայով հանդիպում-քննարկում Մոսկվայից ժամանած ատամնատեխնոլոգ Արամ Աբգարյանի հետ: Վերջինս հանդիսանում է լեգենդար Մասախիռո Կուվատայի աշակերտը:
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ մասնագիտական մի շարք կարևոր և առանցքային հարցերի, ընդգծեց ատամների բնական մորֆոլոգիայի և անատոմիայի վերականգման կարևորությունը, նշեց ատամների գունային նրբերանգների ընտրության և ճշգրտության նրբությունները և մասնագետների նորագույն մոտեցումներն ու մեթոդները, կարևորեց բժիշկ-տեխնիկ ճիշտ համագործակցության նշանակությունը, գործնական պրոցեսի ճիշտ մեկնաբանումը պացիենտին, ինչպես նաև պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:












