Առաջին և երկրորդ դասի խոռոչների ուղղակի մեթոդով վերականգնումները ստոմատոլոգիայում
Սույն թվականի փետրվարի 6-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում տեղի ունեցավ այս տարվա առաջին ձեռքի հմտության դասընթացը: Դասընթացը վարեց ընդհանուր ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Դասընթացի թեման էր առաջին և երկրորդ դասի կարիոզ խոռոչների վերականգումը: Ատամների կարիեսի որակյալ բուժման և հատկապես միջատամնային տարածությունների որակյալ վերականգման շնորհիվ պացիենտների բերանի խոռոչի առողջական վիճակը լիարժեք վերականգնվում է:
Ուսանողները մոդելների վրա իրականացրեցին խոռոչների ձևավորում և ատամների վերականգնում (պլոմբավորում), իսկ այդ հմտությունները նրանք կարող են ավելի զարգացնել հետագա անհատական պրակտիկ դասերի օրերին:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր «ԷԼԴԵՔՍ» Ընկերությանը՝ մաստեր կլասսին «Դենսփլայ» ապրանքանիշի անհրաժեշտ պարագաներ տրամադրելու համար:































