Սոֆտ հմտություններ

Բացի որակյալ ստոմատոլոգիական բուժում իրականացնելուց, ուրիշ ինչ հմտություններ են անհրաժեշտ, որպեսզի բուժման ավարտին բժիշկը և պացիենտը լինեն երջանիկ, պացիենտը չկաշկանդվի ստոմատոլոգին այցելելիս և այլն:

Ս/թ փետրվարի 11-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում սկսվեց սոֆտ հմտությունների եռօրյա ցիկլը, որը վարում է միջազգային հավաստագրված բիզնես թրեյներ Լարինա Բիչախչյանը:
Դասընթացի նպատակն է կատարելագործել առաջնորդության հմտությունները, կարևորել ղեկավար-առաջնորդի դերը, կարևորել նախաձեռնողականությունը, կատարելագործել հաղորդակցման հմտությունները, որոշում կայացնելու ժամանակ ազատվել կապանքներից, կառավարել հուզական բանականությունը և ձևավորել դրական մոտեցում փոփոխությունների նկատմամբ:

Բանախոսը դասընթացի նյութը մատուցում է ակտիվ հարց ու պատասխանի, տարբեր հնարքների և խաղերի միջոցով, ինչը ուսանողների կողմից շատ դրական ընդունվեց: