Ավարտվեց սոֆտ հմտությունների զարգացման ևս մեկ ցիկլ
Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի թիմի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկեր Լարինա Բիչախչյանին ՝ շատ հետաքրքիր 3-օրյա դասընթացի համար: Այս օրերին տիկին Բիչախչյանը ներկայացրեց հետևյալ թեմաները.
– Ղեկավար եւ առաջնորդ
– Արդյունավետ հաղորդակցություն
– Անհատականության տեսակները և ինչպես դրանց վրա ազդել
– Հուզական բանականությամբ առաջնորդություն
– Փոփոխությունների կառավարում
– Ինչն արժե փոխել հայելու մեջ
– Ինչպե՞ս խթանել և սպանել մոտիվացիան
– Որոշումների կայացում
– Արկղից ներս և դուրս մտածելակերպ



















