Սպիտակ Ամրոցի մասին

«Սպիտակ Ամրոց»-ը հայկական ստոմատոլոգիական կլինիկա է, որը հիմնադրել են փորձառու ստոմատոլոգներ և գործի նվիրյալներ Դավիթ և Նաիրա Հովհաննիսյանները: Կլինիկան իր գործունեությունը սկսել է 2010 թվականին, բժիշկների 4 հոգանոց փոքր թիմով: Այսօր մեր կլինիկան ներառում է ստոմատոլոգիական ծառայությունների ամբողջ փաթեթը: Կլինիկայի զարգացմանը համահունչ աճում են նաև ծառությունունների տեսակները, իսկ դրանց տրամադրման մեթոդները դառնում են էլ ավելի ժամանակակից և տեխնոլոգիապես կատարելագործված ու հուսալի: Ատամների կորստի, առաջադեմ վերականգնողական ատամնաբուժության և ատամների խնամքին վերբերվող ցանկացած հարցի դեպքում մեր կլինիկան տրամադրում է որակյալ խորհրդատվություն և բուժում: Մենք հպարտենք մեզ վստահող բուժառուներով, որոնց տրամադրվող բուժումը և խորհրդատվությունը առանձնանում ենք մեծ ուշադրությամբ, բուժման բարձր որակով, ժամանակակից մեթոդներով ու բացառիկ արդյունքներով:

Նշանակությունը

“Սպիտակ Ամրոց”-ը Ձեր ամուր ատամնաշարն է։

Ի՞նչու Ընտրել Մեզ

Պրոֆեսիոնալ թիմ

Նոր, ժամանակակից և հարմարավետ կլինիկա

Առանձնահատուկ վերաբերմունք յուրաքանչյուրին

Մատչելի գնացուցակ

Ներգրավվածություն բուժման պլանավորման պրոցեսին

Ժամանակակից սարքավորումներ և գործիքներ

Անմիջական միջավայր

և դուք կգտնեք էլ ավելի շատ պատճառներ այցելելու մեզ

*Համագործակցություն բոլոր ապահովագրական ընկերությունների հետ

Մեր Առաքելությունը

Մեր առաքելությունն է ամուր ու պաշտպանված պահել ձեր «Սպիտակ Ամրոց»-ը և զարգացնել ու նպաստել տարածաշրջանում հասանելի և պրոֆեսիոնալ ատամնաբուժության առաջընթացին:

Մեր Մոտեցումը

Մեզ համար կարևոր է Ձեր ատամների առողջությունը։

Մեր կլինիկան երաշխավորում է ոչ միայն որակավորված բուժում և բարձրակարգ սպասարկում այլ նաև հոգատարություն և հարմարավետություն մեր այցելուների համար։

Պրոֆեսիոնալիզմը մեր առանցքային արժեքներից մեկն է: Միևնույն ժամանակ մեր նպատակն է էլ ավելի ամրապնդել և կատարելագործել մեր փորձը ու հմտությունները բժշկական կառավարման, կլինիկական հյուրընկալության և հաղորդակցության ոլորտներում: Ինքնակատարելագործման ձգտումը նույնպես մեր առանցքային արժեքներից մեն է:

Դուք մասնակցում եք ձեր բուժման պլանավորմանը, ինչպես նաև օգտվում եք բժշկի անձնական մոտեցումից: Մենք կբավարարենք նույնիսկ ամենախստապահանջ այցելուների կարիքները:

Վկայագրեր

ԵՎ նույնիսկ ավելին

Մենք Հայաստանյան ատամնաբուժության առաջատարներից ենք՝ ամուր բժշկական ավանդույթներով, նորարարությամբ, բուժման արդյունքների բացառիկ որակով և ավելի քան 12 տարվա փորձով: Ձեզ կտրամադվի բարձրորակ բուժում՝ առաջատար միջազգային արտադրողների վերջին սարքավորումների և գործիքների կիրառմամբ: Մեր թիմի անդամների կողմից ներդրված գիտելիքները, փորձը ու տաղանդը բուժման ողջ ընթացքում բերում են բացառիկ արդյունքների և հաջողության պատմություն են, թե՛ մեր կլինիկայի, և թե՛ մեր այցելուների համար, ինչն էլ վկայում է մեր բարձր որակավորման ու պրոֆեսիոնալ մոտեցման մասին: