Այ-Էս-Դի ստոմատոլոգիական դպրոցն անցավ դասերի հեռավար ուսուցման եղանակին
Կովիդ 19 վիրուսի տարածումը կանխելու նպատակով, այսուհետ Այ-Էս-Դի ստոմատոլոգիական դպրոցի դասերը տեղի կունենան ուսուցման հեռավար եղանակով, որպեսզի նվազեցնենք միջմարդկային շփումը: Առաջին առցանց դասընթացը տեղի ունեցավ ս/թ-ի մարտի 19-ին: Դասընթացը վարեց բժիշկ ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը :
Դասընթացի թեման վերաբերվում էր հաջող իմպլանտացիոն բուժմանը: Վեբինարի երկու ժամերի ընթացքում դասախոսը ներկայացրեց երկարատև հաջող իմպլանտացիոն բուժման կրիտերիաները, որի ընթացքում նաև ուսանողների ազատ հարց ու պատասխանի շնորհիվ այս ֆորմատը շատ հաջող անցավ:
Լոկալ դասախոսների մասնակցությամբ հեռավար ուսուցման առցանց դասախոսությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Կովիդ 19 վիրուսի տարածման վտանգը վերանա: