Աշխատանքը փափուկ հյուսվածքների հետ
Սույն թվականի մայիսի 7-ին տեղի ունեցավ առցանց դասընթաց, որը վարեց վիրաբույժ-ստոմատոլոգ Բագրատ Սմբատյանը։ 2,5 ժամանոց դասընթացը լի էր կլինիկական քեյսերով։ Բժիշկը պատմեց, թե ինչպես ստանալ լնդային տրանսպլանտատներ, խոսեց դրանց տեսակների և առանձնահատկությունների մասին, ցուցադրեց իպլանտների շուրջը բավարար փափուկ հյուսվածքի բարձրություն (կենսաբանական տարածություն) ստանալու տարբեր տեխնիկաներ ։ Նաև քննարկեցինք տրանսպլանտանտներ ստանալիս արյունահոության բարդության մասին (քմային զարկերակի վնասումը), որի կանխարգելումը կամ առաջացած բարդության լուծումը շատ կարևոր է իմանալ կլինիկական աշխատանքի ժամանակ ։