Արհեստական պսակների հղկման հիմունքները
Սույն թվականի սեպտեմբերի 3-ից վերսկսվեց Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական դպրոցի դասապրոցեսը: Առաջին հանդիպումը ստոմատոլոգ-օրթոպեդ Վահագն Բաղյանի հետ էր: Բժիշկը իրեն բնորոշ եռանդով ներկայացրեց արհեստական պսակների հղկման դասական հիմունքները ըստ Շիլինբուրգի և քայլ առ քայլ ցուցադրեց տարբեր ատամների հղկումների պրոտոկոլները: Համեմատական տարավ մետաղ-կերամիկական, ժամանակակից կերամիկական պսակների հետ, դրական և բացասական կողմերը:
Անդրադարձավ վինիրներին: Շնորհակալ ենք բժիշկ Բաղյանին իր գիտելիքներով երիտասարդ ստոմատոլոգների հետ կիսվելու համար: