Ատամնային պսակների պատրասման համար ատամների հղկման հիմունքները
Ժամանակին չբուժված ատամի կարիեսը, չվերականգված տրավման և այլ գործոնները կարող են վատ անդրադարձ ունենալ ատամի ֆունկցիոնալ ծառայելու վրա: Խնդիրների լուծումները բազմազան են, որոնցից մեկի մասին սույն թվականի սեպտեմբերի 10ին Այ-Էս-Դի ստոմատոլոգիական դպրոցում տեղի ունեցած դասընթացի և մաստեր կլասի ժամանակ պատմեց և ցուցադրեց ստոմատոլոգ-օրթոպեդ Մարտիկ Հարթունյանը: Դոկտոր Հարթունյանը պատմեց արհեստական պսակների արդի հղկման մեթոդների մասին: Կարևոր է ոչ միայն ճիշտ տաշվածքը, այլ նաև ճիշտ կոնստրուկցիայի և նյութի ընտրությունը: Գործնական ցուցադրումից հետո ուսանողները աշխատեցին ֆանտոմների վրա և կատարելագործեցին իրենց ձեռքի հմտությունները: