Դեկտեմբերի 26-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողները ճանաչողական այց ունեցան «Մեր Սոֆթ» ընկերություն: Աշխատանքային թիմն ուսանողներին ներկայացրեց ատամնաբուժական կլինիկաների կառավարման ավտոմատացված համակարգի ծրագրային փաթեթը (MS Dentistry): Հանդիպման նպատակն էր ինֆորմացնել ուսանողներին ոլորտում առկա ծրագրային հնարավորությունների մասին և հնարավորություն տալ ուսանող-ստոմատոլոգներին առավել արդյունավետ դարձնել իրենց մասնագիտական գործունեությունը:
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր «Մեր Սոֆթ» ընկերությանը՝ ուսանողներին կառավարման ծրագրի մեկամսյա անվճար օգտագործման հնարավորություն ընձեռելու համար: