Դեկտեմբերի 13-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Կրասնոդարից Հայաստան ժամանած ստոմատոլոգ-օրթոպեդ Տիգրան Մնացականյանը: Վերջինս անդրադարձավ ժամանակակից ստոմատոլոգիայի մի շարք կարեւոր հարցերի, ներկայացրեց օրթոպեդիկ բուժման, էսթետիկ արդյունքների եւ ճիշտ ֆոտոնկարահանման նրբությունները, ինչպես նաեւ կարեւորեց լաբորատորիաների հետ արդյունավետ համագործակցությունը: Դասախոսության ավարտին տեղի ունեցավ մասնագիտական քննարկում, որին մասնակցեցին նաեւ ուսանողները: