Հանդիպում ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիայի վերաբերյալ

2012 թ. Մայիսի 13-ին հանդիպում է տեղի ունեցել երիտասարդ ատամնաբույժների հետ: Այն նվիրված էր ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիային: Բժիշկ Նաիրա Հակոբյանը հեռացնում էր մոդել հիվանդի ատամների ատամնանստվածքները, իսկ հարևան բուժման սենյակում երիտասարդ մասնագետները հետևում էին այս գործընթացին` ատամնաբուժական աթոռի վրա տեղադրված երկու տեսախցիկների միջոցով: Այնուհետև մեր պրակտիկայում Ինեսսա Սաղեյանը դասախոսություն ներկայացրեց բերանի խոռոչի պրոֆիլակտիկայի  վերաբերյալ:

Հրավիրվել են նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացնելու իրենց  պրոֆիլակտիկ ապրանքանիշերը: Հանդիպումը շատ ինտերակտիվ էր:
Մենք երախտապարտ ենք մեր գործընկերների մասնակցության և աջակցության համար: