2021 թվականի նոյեմբերի 11-ին Այ-էս-Դի դպրոցում տեղի ունեցավ < Չորրորդ դասի կարիոզ խոռոչների պլոմբավորումը > թեմայով տեսական և պրակտիկ դասընթաց: Դասընթացը անցկացրեց ընդհանուր ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Ուսանողները նախ պատրաստեցին սիլիկոնային բանալի, որից հետո քայլ առ քայլ կատարեցին ֆրոնտալ ատամի ռեստավրացիան, ըստ ստանդարտ պրոտոկոլի: