Լրիվ շարժական թիթեղային պրոթեզներով բացակա ատամների վերականգնում
Սույն թվականի ապրիլի 12-ին և 15-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական դպրոցում տեղի ունեցան օրթոպեդիկ ստոմատոլոգիայի հերթական տեսական և պրակտիկ դասընթացները, որոնք վերաբերվում էին լրիվ շարժական թիթեղային պրոթեզներով բացակա ատամների վերականգմանը: Դասերը վարեց ստոմատոլոգ-օրթոպեդ Առաքել Թորոսյանը: Բժիշկը երկու ուսումնական օրվա ընթացքում ներկայացրեց շարժական պրոթեզավորման այս մեթոդի կլինիկական և տեխնիկական փուլերի բոլոր մանրամասները: Իրեն բնորոշ ակտիվության շնորհիվ բժիշկը ստացավ շատ ինտերակտիվ դասապրոցես և պատասխանեց ուսանողների մի շարք հարցերին:
Շնորհակալ ենք բժիշկ Аракел Торосян-ին հետաքրքիր դասի համար: