Ռեցեսիաների վերականգնում

Սույն թվականի մայիսի 12-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական դպրոցում տեղի ունեցավ պրակտիկ դասընթաց, որը վերաբերվում էր վիրաբուժական պերիօդոնտոլոգիային՝ ռեցեսիաների վերականգմանը: Դասը վարում էր ԱՄՆ-ից ժամանած պերիոդոնտոլոգ բժիշկ Գրեգորի Կազանճիանը DDS, MS: Գրեգորի Կազանճիանը մի քանի տասնամյակ դասավանդել է Նյու Յորքի բժշկակական համալսարանում և ունի շատ մեծ փորձառություն պերիօդոնտոլոգիայի բնագավառում:

Բժիշկը սկզբում ներկայացրեց տեսական մասը, այնուհետև ուսանողները սկսեցին իրենք աշխատել: Նրանց աշխատանքի ամեն քայլը կատարվում էր բժիշկ Կազանճիան հսկողությամբ: Ուսանողների մոտ առաջացած հարցերը ստացան իրենց պատասխանները:

Շնորհակալ ենք բժիշկ Կազանճիանին դասընթացի անցկացման համար:

Նշենք, որ բժիշկը Հայաստան է ժամանել պերիօդոնտոլոգիային նվիրված մեծ մոդուլային դասընթացի մեկնարկի կապակցությամբ, որը կտևի մոտ 2 տարի: