Պլանավորումը ստոմատոլոգիայում
Ս.թ. հոկտեմբերի 21-ին ԱյԷսԴի Դպրոցում «Պլանավորումը ստոմատոլոգիայում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Քննարկվեցին բուժառուների հետ առաջին կոնտակտից սկսած մինչև արդեն ավարտված բուժման պարբերաբար հետևելու մի շարք մանրամասներ: Հատուկ ընդգծվեց պլանավորման կարևորությունը բուժման երկարատև հաջող արդյունքի հասնելու համար: Ուսանողները մի շարք հարցեր տվեցին իրենց պրակտիկայից: