Կարոզ խոռոչների մշակումը

2021 թվականի հոկտեմբերի 28-ին Այ-էս-Դի դպրոցում  տեղի ունեցավ < Կարիոզ խոռոչների մշակումը> թեմայով տեսական և պրակտիկ դասընթաց: Կարիեսը բերանի խոռոչի ամենատարածված հիվանդություններից է և դրա վաղաժամ որակյալ բուժումը շատ կարևոր է օրգանիզմի ընդհանուր առողջ վիճակի համար: Դասընթացը անցկացրեց ընդհանուր ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Բժիշկը նախ ուսանողներին ծանոթացրեց կարիոզ խոռոչի մշակման տեխնիկային և անհրաժեշտ գործիքներին, այնուհետև ուսանողները իրենք սկսեցին նախկինում հեռացված բնական ատամների կարիոզ խոռոչների մշակումը: Բժիշկ Հովհաննիսյանը անհատական հետևում էր ուսանողների գործողություններին և հղկում նրանց հմտությունները: