Նպատակները ու Գործունեությունը

Մեր երկարաժամկետ նպատակներից մեկը Հայաստանում ատամնաբուժության զարգացմանը նպաստելն է Ատամնաբուժական տուրիզմի զարգացման միջոցով: Մենք Հայաստանը տեսնում ենք որպես հսկայական ներուժ ունեցող երկիր, որը ունի բոլոր նախադրյալները  տարածաշրջանային և նույնիսկ ատամնաբուժության համաշխարհային կենտրոն դառնալու համար:

Տարածաշրջանում ատամնաբուժությունը զարգացնելու համար մենք մշտապես հետևում ենք ոլորտում վերջին միտումներին և նորություններին, մշտապես բարձրացնելով մեր պրոֆեսիոնալիզմը: Մենք կազմակերրպում ենք տարբեր բժշկական միջոցառումներ, ոլորտի մասնագետների համար, դասընթացներ, ուսումնական կարճաժամկետ ծրագրեր, հանդիպումներ ուսանողների հետ, փորձի փոխանակման հանդիպումներ, սեմինարներ, ֆորումներ և սիմպոզիումներ: Միևնույն ժամանակ մենք ակտիվ մասնակցում ենք ոլորտի միջազգային միջոցառումներին, փորձով ենք կիսվում և ելույթներ ու հաշվետվություններ ենք պատրաստում:

Մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են երիտասարդ ատամնաբուժերը, ում համար մենք ստեղծել ենք ուսումնական կենտրոն և անվճար գրադարան ուսանողների համար։

Մենք համագործակցում ենք ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ ընկերությունների հետ ատամնաբուժական ոլորտի կանոնակարգերը և բժշկական օրենքները էլ ավելի բարենպաստ դարձնելու ուղղությամբ, որը իր հերթին կբեր ավելի հարմարավետ, պաշտպանված և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայրի ատամնաբուժության ոլորտում և կնպաստի ոլորտի էլ ավելի արագընթաց զարգացմանը:

Մեր գործունեության 6 հիմնական ուղղությունները

  • Բժշկական տուրիզմ
  • Ատամնաբույժերի և ոլորտի շահերի առաջխաղացում և պաշտպանություն
  • Ուսումնական և կրթական միջոցառումներ
  • Աշխատակազմի զարգացում և դասըթացներ
  • Մասնակցություն մասնագիտական միջոցառումներին
  • Կորպորատիվ Սոցիալ Պատասխանատվություն

Վերջին նորություննրը

Կարդացեք մեր բլոգը, և ծանոթացեք մեր նորություններին և վերջին իրադարձություններին