Ս/թ հոկտեմբերի 8-ին Այ-Էս-Դի Դպրոցում տեղի ունեցավ սոֆթ հմտությունների դասավանդման առաջին դասախոսությունը: Հաշվի առնելով տեղեկատվական դաշտում սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև այդ հարթակներում ճիշտ հաղորդակցում իրականացնելու կարևորությունը՝ Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողների հետ իր փորձառությամբ և օգտակար խորհուրդներով կիսվեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լափշինը: Վերջինս անդրադարձավ սոցիալական հարթակներում գործնական կապերի կառուցման, անձի ճիշտ և համակողմանի ներկայացման, մասնագիտական տեղեկատվությունը հնարավորինս հասանելի դարձնելու և իրական ինֆորմացիան ապատեղեկատվությունից տարբերակելու մեթոդներին:
Ուսանողներին բլոգերը խորհուրդ տվեց սոցիալական հարթակներում ընտրել ճիշտ լսարան և առաջնորդվել միայն ճիշտ տեղեկատվությամբ:













