ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ “ԿՈՖՖԵՐԴԱՄԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ”

Հոկտեմբերի 24-ին ԱյԷսԴի Դպրոցում «Կոֆֆերդամի օգտագործումը ստոմատոլոգիայում» թեմայով դասախոսությամբ և պրակտիկ դասընթացով հանդես եկավ «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի թերապևտ-ստոմատոլոգ Նաիրա Հովհաննիսյանը: Վերջինս անդրադարձավ կոֆֆերդամի օգտագործման առավելություններին, օրինակներ մեջբերեց իր պրակտիկայից, այնուհետև ուսանողներին ներկայացրեց ինչպես պետք է նախապատրաստվել կոֆֆերդամի տեղադրմանը, ցուցադրեց անհրաժեշտ սարքավորումները,դրանց կիրառման տեխնիկան և կոֆֆերդամի ֆիքսման ընդունված եղանակները՝ տարբեր կլինիկականդեպքերում, որից հետո ուսանողներն իրենց ձեռքով կոֆֆերդամ տեղադրեցին ֆանտոմների վրա՝ կիրառելով բոլոր հնարավոր եղանակներն ու մեթոդները: Հետագայում ևս ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց պրակտիկ դասընթացների ժամանակ, ֆանտոմների վրա անընդհատ աշխատելով, զարգացնել կոֆֆերդամի տեղադրման հմտությունները: