Ս/թ հոկտեմբերի 17-ին ԱյԷսԴի Ստոմատոլոգիական Դպրոցում պրակտիկ դասընթացով հանդես եկավ Հովակիմյան լաբորատորիայի տնօրեն, ատամնատեխնիկ Սարգիս Հովակիմյանը: Փորձը ցույց է տվել, որ ատամնաշարի ֆունկցիոնալ և էսթետիկ տեսանկյունից կատարյալ արդյունքի հասնելու համար շատ կարևոր է ստոմատոլոգների և ատամնատեխնիկների փոխադարձ և գրագետ համագործակցությունը, որի համար անհրաժեշտ է բազային գիտելիքների իմացություն: Սարգիս Հովակիմյանն ուսանողներին բացատրեց վերին կենտրոնական կտրիչների մորֆոլոգիան և գործնականում ցույց տվեց դրանց ճիշտ ձևավորումը: Այնուհետև ուսանողներն օճառների վրա սկսեցին ինքնուրույն ձևավորել վերին կենտրոնական կտրիչները: Մոտ երեք ժամ տևած դասընթացի ավարտին ունեցանք ուսանողների հաջող աշխատանքներ, որոնք դեռ հղկելու և վերջնական տեսքի բերելու հնարավորություն կունենան հաջորդ դասընթացներին:
















