2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը տրվեց

Եվ այպես ISD ստոմատոլոգիական դպրոցի 2021-2022 ուս. Տարվա ընդունելությունն ավարտվեց և այս տարվա ծրագրին հնարավորություն ստացան մասնակցելու 9 ուսանող:
Ս.թ. սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ ուսանողների հետ առաջին հանդիպումը: Նախ և առաջ, մեկ րոպե լռությամբ հարգելով Արցախյան երկու պատերազմների ընթացքում հերոսացած մեր հայրենակիցների հիշատակը, կրկին անգամ մեր առաջ խնդիր դրեցինք ապրել, զարգացնել և հզորացնել մեր հայրենիքը:
Ուսանողներին ներկայացվեց դպրոցի այս տարվա ուսումնական ծրագիրը, ինչպես նաև նրանք ծանոթացան միմյանց հետ: Տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան:
Մաղթում ենք մեր ուսանողներին արդյունավետ ուսումնական տարի: