Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 3-ը «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում դասախոսությամբ հանդես կգա  մեր թիմի հատուկ հրավերով ԱՄՆ-ից ժամանած ատամնաբույժ/ստոմատոլոգ/-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանը: «Սպիտակ Ամրոց» Կլինիկայի թիմի և «ԱՅ ԷՍ ԴԻ» ստոմատոլոգիական դպրոցի նախաձեռնությամբ տեղի կունենա գործնական դասընթաց «Ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիա» թեմայով:

Դասընթացը կներառի մասնագիտական 1 տեսական  դասախոսություն՝ հագեցած հաջողված պրակտիկայի անհրաժեշտ գիտելիքներով: Իսկ արդեն հաջորդ 9-ը գործնական դասընթացներին մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիքներ կիրառվող գործիքների նշանակության վերաբերյալ, այնուհետև կսովորեն դրանց ճիշտ օգտագործման հմտությունները:

 

Ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիան թույլ է տալիս բուժել և վերականգնել պերիոդոնտի հյուսվածքները: Միացյալ Նահանգներում ստոմատոլոգ-հիգիենիստ մասնագետը կոչված է իրականացնելու ոչ վիրաբուժական ​​պերիոդոնտալ բուժումը: Ստոմատոլոգ-հիգիենիստ մասնագիտությունը դեռևս սահմանափակ տարածում  ունի Հայաստանում:

Ստոմատոլոգ – հիգիենիստի պարտականությունները չեն սահմանափակվում  միայն ախտորոշմամբ, այլ ներառում են  լնդային հիվանդությունների բուժում, պացիենտների բերանի խոռոչի համապատասխան խնամքի ուսուցում: Այն կանխարգելում է պերիոդոնտի հիվանդության ագրեսիվ  փուլերը և  նպաստում առողջ լնդերի պահպանմանը:

Կարինա Մաթևոսյանն ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիա մասնագիտությամբ զբաղվում է արդեն ավելի քան 20 տարի: Նա ունի դասավանդման ոլորտում մեծ փորձառություն: Հատկապես աչքի է ընկնում իր բարձր պրոֆեսիոնալիզմով և ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ ու եռանդով, որի լավագույն դրսևորումը վերջինիս նվիրումն է իր աշխատանքին:

Ծրագրի կազմակերպիչներն ու մասնակիցներն անհամբեր սպասում են այս դասընթացին: