Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ընտանեկան ստոմատոլոգիայի ամենաաշխատասեր օրդինատորներին հրավիրում ենք դիմել այս նախագծին....

Դուք ակտիվ և նպատակամղված ապագա բժիշկ֊ստոմատոլոգ եք։

♾ Ինչպիսի՞ գիտելիքներ և հմտություններ են անհրաժեշտ ձեր աշխատանքային ուղին հնարավորինս արագ և արդյունավետ սկսելու համար․

✔️ պրակտիկ փորձ
Դուք հնարավորություն եք ստանալու կիրառել ձեր գիտելիքները՝ փորձառու մասնագետների աջակցությամբ
, մասնակցելով ատամնաբուժական կոնկրետ աշխատանքների։

✔️ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և ուսումնասիրություններ
Ձեր փորձը հիմնված է լինելու անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վրա, իսկ
ուսումնասիրությունների համար կարող եք օգտվել մեր եզակի ստոմատոլոգիական գրադարանից
(https://whitecastle.am/hy/isd-library-am/) ։

✔️ անհրաժեշտ ոչ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ
Ձեր գալիք աշխատանքային և բիզնես հաջողությունների արագացմանը կնպաստեն արդյունավետ
հաղորդակցության, թիմային աշխատանքի, կառավարման և այլ վճռորոշ ոչ մասնագիտական գիտելիքներն
ու հմտությունները։

✔️ խորհուրդներ փորձառու մասնագետներից
Մասնագիտական հարցերից մինչև կարիերայի կառուցում ու սեփական ստոմատոլոգիական բիզնես՝
“Սպիտակ Ամրոց” Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի դասախոսներն ու համայնքի մասնակիցները
պատրաստ են աջակցել ձեզ։

✔️ մասնագիտական և գործարար կապեր
Դուք հնարավորություն եք ստանալու մասնակցել Այ էս Դի Ստոմատոլոգիական Դպրոցի ու համայնքի որոշ
միջոցառումներին և թիմային աշխատանքներին՝ կառուցելու նոր բարեկամություններ և արժեքավոր
գործարար կապեր։

❓Ի՞նչ է անհրաժեշտ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի և “Սպիտակ Ամրոց” Ստոմատոլոգիական Բժշկական
Կլինիկայի միջև իրականացվող նախագծին մասնակցելու համար՝

➡️ մասնագիատական բազային գիտելիքներ (ընտանեկան ստոմատոլոգիայի կլինիկական օրդինատուրա),

➡️ ոչ մասնագիտական բազային գիտելիքներ (հատկապես ողջունելի կլինեն՝ գործարար անգլերեն, համակարգչային [օր․՝ ներկայացումներ, սոց ցանցերի գործարար կիրառում], կամավորական կամ ստաժորական փորձառություն),

➡️ խանդավառություն և ձեր գալիք հաջողությունների համար քրտնաջան աշխատելու կարևորության գիտակցում,

Դիմելու համար

💬 Լրացնել դիմում ԵՊԲՀ  Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնում/ հետդիպլոմային դեկանատ – Գագիկ Արամիչի թիմակիցների աջակցությամբ,
💬 Լրացնել առցանց դիմում հայտը հետևյալ հղումով`
https://form.jotform.com/201252438216043

Անհրաժեշտ մանրամասներ․
‼️բժիշկ ստոմատոլոգի օգնականի ընդհանուր պարտականությունները –
https://whitecastle.am/hy/postgraduate-assistant/

❗️տևողություն՝ 6 ամիս

❗️դասերը տեղի են ունենում շաբաթական 5 անգամ՝ 9:30-18:00 միջակայքում (ճկուն գրաֆիկ՝ հաշվի առնելով իրականացվելիք աշխատանքների և միջոցառումների բնույթը)

❗️այցերը տեղի են ունենալու “Սպիտակ Ամրոց” ստոմատոլոգիական կլինիկայում (ք.Երևան, փ.Ադոնց 6/1):

Հարգանքով,

“Սպիտակ Ամրոց” ստոմատոլոգիական կլինիկայի թիմ