Ֆրոնտալ ատամների բազմաշերտ վերականգնումները

Ինչով է պայմանավորված վերականգնված ատամի աննկատությունը բերանի խոռոչում: Ինչպես որոշել ատամի գույնը: 21-րդ դարում շատ կարևոր և պարտադիր է ստանալ էսթետիկ ռեստավրացիաներ: Սույն թվականի փետրվարի 19-ին բժիշկ ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը ներկայացրեց կտրիչների ռեստավրացիաների մասին դասախոսություն և ձեռքի հմտության դաս: Քննարկվեց ատամի վերականգման ժամանակ ռեստավրացիոն նյութերի շերտերի, գույնի, ատամների անհատական առանձնահատկությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Տեսական մասից հետո,հատուկ պատրաստված սիլիկոնե մոդելների վրա յուրաքանչյուր ուսանող կոմպոզիտային պլոմբանյութով պատրաստեց անհատական ատամ: