Հանդիպում Ինտեռնշիփի նախագծի դիմորդների հետ
2012 թվականի սկիզբն էր: Սպիտակ Ամրոցի թիմով հերթական քննարկումների ժամանակ որոշեցինք երիտասարդ ստոմատոլոգների համար կազմակերպել Internship-ի հնարավորություն, որի ընթացքում նրանց կփոխանցենք այն գիտելիքները, որը մենք ձեռք ենք բերել այդ տարիներին մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մինչև մարտի 18-ը կոլեգաները լրացրեցին առցանց դիմում հայտերը: Երբ կարդում էինք դիմորդների լրացրած դիմում հայտերը, հասկանում էինք, թե նրանք ինչքան շատ կարիք ունեն աջակցման և ոգեշնչման: Մարտի 20, 2012 թվական -> Սպիտակ Ամրոցում տեղի ունեցավ դիմորդների հետ հանդիպումը: Դավիթ Հովհաննիսյանի կողմից ներկայացվեց նախագիծը, կազմակերպվեց գործնական աշխատանք, մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Այդ օրը շատ ոգևորիչ միջավայր ստացանք, որտեղ շատերս հասկացանք, որ իրոք ճիշտ ուղղու վրա ենք: Վերջում շատ ուրախ բաժանվեցինք: Բոլորն արժանի էին շարունակելու նախագիծը և մեզ համար շատ դժվար էր առանձնացնել մեկին: Սպիտակ Ամրոցի թիմի որոշմամբ Ինեսսա Սաղեյանը ընտրվեց Intern:
Այդ օրվանից հետո մեր թիմը հստակ նպատակ դրեց, որ մշտապես նախագծեր ենք իրականացնելու երիտասարդ պրոֆեսիոնալների համար: